Նախարար Մեսրոպ Առաքելյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր՝ հունվարի 2-ին այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Նա հանդիպել է ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինվորներին և պահեստազորայիններին, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով, զրուցել իր ղեկավարած գերատեսչությանը վերաբերող հարցերից:

Նախարարը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին՝ երկրի խաղաղությունն անձնվիրաբար ապահովելու համար, շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ՝ մաղթելով շուտափույթ ապաքինում և խաղաղ ծառայություն:
ԿԻՍՎԵԼ