Նախարար Մեսրոպ Առաքելյանը դեկտեմբերի 31-ի երեկոն անցկացրել է Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը

Նախարար Մեսրոպ Առաքելյանը փոխնախարարներ Տաթևիկ Ստեփանյանի և Աննա Ժամակոչյանի հետ դեկտեմբերի 31-ի երեկոն անցկացրել է Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը:

Նրանք մասնակցել են սաների պատրաստած տոնական միջոցառմանը, լսել երգերն ու ցանկությունները:

Նախարարը զրուցել է երեխաների հետ, շնորհավորել գալիք տոների կապակցությամբ, մաղթել խաղաղ ու անհոգ մանկություն: Նա փոքրիկներին առաջարկել է երազանք պահել ու հավատալ, որ համատեղ ջանքերով ու փոխադարձ վստահությամբ հասնելու են դրանց իրագործմանը:

Մանկատան անձնակազմի հետ զրույցում նախարարն ընդգծել է՝ շատ կարևոր է, որ երեխաների համար այս հեքիաթային օրն անցնի ջերմությամբ ու հոգատարությամբ շրջապատված. նրանք պետք է վստահ լինեն, որ միայնակ չեն ու կարող են հույս դնել պետության աջակցության վրա:
ԿԻՍՎԵԼ