Դեկտեմբերի 29-ից նախադպրոցական տարիքի արցախցիները կստանան 20,000 դրամ աջակցություն

Դեկտեմբերի 29-ից կսկսվի Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներին տրամադրվելիք 20,000 դրամ աջակցության վճարման գործընթացը։

Դիմում գրելու անհրաժեշտություն չկա․ ծնողը կարող է դիմել Հայփոստի կամ Արցախփոստի ցանկացած բաժանմունք՝ ներկայացնելով իր անձնագիրն ու երեխայի ծննդյան վկայականը։

Նշենք, որ ծրագրի շահառու են հանդիսանում Արցախում հաշվառում ունեցող՝ 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաները։

Միջոցառումը ֆինանսավորվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների՝  դեկտեմբեր ամսվա պարգևավճարների և աշխատավարձի հավելավճարների համար նախատեսված գումարներից։

 

ԿԻՍՎԵԼ