Աջակցող միջոցների տրամադրման կարգը պարզեցվել է

Արցախի քաղաքացիների համար սայլակ, քայլակ, հենակ և այլ աջակցող միջոցներ ստանալու համար այսուհետ կարիք չկա բժշկական կենտրոնից եզրակացություն ներկայացնել․ընթացակարգը պարզեցվել է նախարարի հրամանով։

Այժմ հնարավոր կլինի գնահատել կարիքն ու տալ եզրակացություն` Բուժատեխնիկական հանձնաժողով (հասցե՝ Ծարավ Աղբյուրի 55 ա)  ներկայացնելով միայն դիմում և անձը հաստատող փաստաթուղթ։

Հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում քաղաքացուն անմիջապես կտրամադրվի անհրաժեշտ միջոցը ձեռք բերելու հավաստագիր։

ԿԻՍՎԵԼ