01.10.2020-31.10.2020

                                            01.10.2020-31.10.2020

                                      ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 

2020թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում ստացված  դիմումների ընթացքի, ինչպես նաև

նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատական վերլուծության                                          վերաբերյալ

    

2020թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում նախարարությունում գրանցվել է 7909 փաստաթուղթ, որից 2482 գրություն, 134 օրենսդրական ակտի նախագիծ,  2202 քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմում, 3091 ներքին փաստաթղթաշրջանառության փաստաթուղթ: Ամրագրված ժամկետներով փաստաթղթերի ընդհանուր թիվը կազմել է 3627:

Հաշվետու ժամանակահատվածում նախարարություն է այցելել 745 քաղաքացի, որից 247-ը ներկայացրել է գրավոր դիմում, 389-ը՝ բանավոր դիմում, 109-ը դիմել է ինֆո-տեղեկատվական կենտրոն ընդունարան։

Հոկտեմբեր ամսվա ընթացքում նախարարությունում գրանցվել է 2202  դիմում, որից  1813-ը գրավոր է, 389-ը՝ բանավոր: Նշված գրավոր դիմումներից 1632-ը ներկայացվել է սոցիալական ոլորտին առնչվող խնդիրներով դիմած քաղաքացիներից, իսկ 181-ը՝ իրավաբանական անձանցից:

  Ընդհանուր առմամբ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով նշված ժամանակահատվածում ուսումնասիրվել և ելքագրվել է 3574 փաստաթուղթ,  որից 1312 գրություն, 2218  քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմումի պատասխան,ինչպես նաև  44 մշակված օրենսդրական ակտ, որից   29-ը  ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ:

Ելքագրված  2218  դիմումների պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 1098 (50%)-ը պարզաբանվել է, 858 (39%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 224-ը (10%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 38-ին (2%) տրվել է մերժողական պատասխան:

  Պատասխան ակնկալող գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել հաշմանդամություն ունեցող անձին տրամադրվող ծառայությունների 777 (43%), զբաղվածության, աշխատանքի վարձատրության, սոցիալական փաթեթի 373 (21%),  կենսաթոշակի նշանակման ու վերանայման 159 (9%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 108 (6%), բնակարան հատկացնելու  86 (5%), օգնություն հատկացնելու 57 (3%),  սոցիալական աջակցության նպաստների 54 (3%), տարեցների հիմնահարցեր 63 (3%), կենսաթոշակային նպաստների 41 (2%) և    աշխատանք տրամադրելու  42 (2%)   վերաբերյալ դիմումները:

  Ներկայացված բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել դիմումի ընթացքի ճշգրտման 134 (34%),  հաշմանդամություն ունեցող անձին տրամադրվող ծառայությունների 110 (28%), բնակարան հատկացնելու  48 (12%), կենսաթոշակային նպաստների 36 (9%), կենսաթոշակի նշանակման ու վերանայման 9 (7%), սոցիալական աջակցության նպաստների 13 (3%), օգնություն հատկացնելու 9 (2%), ավանդի փոխհատուցման 9 (2%)  և  հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 6 (2%)     վերաբերյալ դիմումները:

Հաշվետու ժամանակահատվածում   նախարարի   և   փոխնախարարների  մոտ   ընդունելություն չի կայացել։

  2019Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ  ՄՏԻՑ  և ՆԵՐՔԻՆ  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ 2020Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՄՏԻՑ  և ՆԵՐՔԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ Համեմատություն
1 Մտից փաստաթղթերի ընդհանուր քանակ, որից ներքին՝ 2448 7409 Մտից փաստաթղթերի ընդհանուր քանակ, որից ներքին՝ 3091 7909 Աճել է 500
2 Գրություններ, որից՝ 30-օրենսդրական ակտի նախագիծ 2450 Գրություններ,  որից՝  134-օրենսդրական  ակտի նախագիծ 2616 Աճել է 166
3 Ներքին փաստաշրջանառություն 2448 Ներքին փաստաշրջանառություն 3091 Աճել է 643
4 Քաղաքացիների դիմումներ 2511 Քաղաքացիների դիմումներ 2202 Նվազել է -309
  ա. Գրավոր դիմումներ,  որից՝ 9-ԹԵԺ ԳԻԾ 1689 ա. Գրավոր դիմումներ, որից՝ 24 -ԹԵԺ ԳԻԾ 1813 Աճել է 124
  բ.  Բանավոր դիմումներ 822 բ.  Բանավոր դիմումներ 389 Նվազել է -433
5 Ընդունելության բաժին դիմած քաղաքացիների թիվը 1567 Ընդունելության բաժին դիմած քաղաքացիների թիվը 745 Նվազել է -822
  ա. Գրավոր դիմումներ 272 ա. Գրավոր դիմումներ 247 Նվազել է -25
  բ.  Բանավոր դիմումներ 822 բ.  Բանավոր դիմումներ 389 Նվազել է -433
  գ. Ինֆո-տեղեկատվական կենտրոն ընդունարան       473 գ. Ինֆո-տեղեկատվական կենտրոն ընդունարան       109 Նվազել է -364
6 Հսկողական փաստաթղթեր 445 Հսկողական փաստաթղթեր 343 Նվազել է -102
7 ՀՀ վարչապետի հանձնարարականներ 83 ՀՀ վարչապետի հանձնարարականներ 157 Աճել է 74
           
  2019Թ.ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ  ԵԼԻՑ  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ 2020Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ  ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ  ԵԼԻՑ  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ Համեմատություն
1 Ելից փաստաթղթերի ընդհանուր քանակ 2943 Ելից փաստաթղթերի ընդհանուր քանակ 3574 Աճել է 631
2 Պաշտոնական գրություններ, որից՝ 79 օրենսդրական ակտի նախագիծ 1071 Պաշտոնական գրություններ,  որից՝ –44 օրենսդրական  ակտի նախագիծ 1356 Աճել է 285
3 Դիմումների պատասխաններ 1872 Դիմումների պատասխաններ 2218 Աճել է 346
ԿԻՍՎԵԼ