Զե՛րծ մնացեք Արցախին տրամադրվող աջակցության անհատական հավաքագրումից և առանձին թեժ գծերի գործարկումից

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հորդորում է ռազմական դրության իրավական ռեժիմի շրջանակներում չձեռնարկել ու չիրականացնել սննդի, դեղորայքի և այլ պարագաների հավաքագրման նախաձեռնություններ, թեժ գծերի և այլ ծառայությունների ստեղծման գործընթացներ՝ Արցախին տրամադրվող սոցիալական և նյութական աջակցության հետ կապված հարցերի համակարգման գործընթացի կենտրոնացված և համակարգված լինելու նպատակով։

Արցախի կարիքների համար աջակցության հավաքագրումն անհրաժեշտ է իրականացնել բացառապես տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով: Գործում է նաև 117 թեժ գիծը, որին կարելի է զանգահարել ռազմական դրության հետ կապված բոլոր հարցերով՝ բացառությամբ Պաշտպանության նախարարությանն առնչվող հարցերի։

ԿԻՍՎԵԼ