Տեղի ունեցավ ԱՍՀ նախարարին կից երիտասարդների, կանանց զբաղվածության հարցերով խորհրդի առաջին նիստը

Այսօր տեղի ունեցավ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից երիտասարդների, կանանց զբաղվածության հարցերով խորհրդի առաջին նիստը, որն անցկացվեց առցանց տարբերակով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը ներկայացրեց խորհրդի գործառույթները և ոլորտում իրականացվող գործողությունների շրջանակը: Փոխնախարարը խոսեց նաև զբաղվածության պետական ծրագրերը երիտասարդների և կանանց համար առավել մատչելի և գրավիչ դարձնելու անհրաժեշտության մասին:

Նշենք, որ խորհրդի նախագահը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն է, իսկ խորհրդի կազմում  կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպությունների, համապատասխան նախարարությունների ներկայացուցիչներ,  երիտասարդական աշխատողներ, երիտասարդների և կանանց զբաղվածության փորձագետներ, հետազոտողներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք՝ առնվազն 20 հոգի, ովքեր երիտասարդների, կանանց զբաղվածության հիմնախնդիրների ոլորտում ունեն առնվազն 5 տարվա աշխատանքային փորձառություն  և որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել խորհրդի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:

Խորհրդի գործունեության հիմնական նպատակը ‹‹Աշխատիր Հայաստան›› ռազմավարական ծրագրի  շրջանակներում  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարությանը վերապահված միջոցառումների և երիտասարդական ոլորտում իրականացվող զբաղվածության ծրագրերի  համակարգվածության և միասնականության ապահովումն է:

 

 

 

ԿԻՍՎԵԼ