ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է.

Արձագանքելով “Slaq.am” լրատվական կայքի 22.01.2013թ.` “5 անչափահաս երեխաները մատնված են սովամահության” հրապարակմանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանի հանձնարարությամբ Վանաձոր քաղաքաի բնակիչ Ավետիսյանի ընտանիքին տրամադրվել է սնունդ, գրենական պարագաներ, կոշիկներ, հագուստ` մանկական և մեծահասակների համար, հիգիենիկ պարագաներ: Նմանատիպ վիճակում հայտնված ընտանիքներին օգնելու նպատակով  Lorinews.com մարզային լրատվական կայքին է տրամադրվել նշված պարագաների լրացուցիչ քանակություն:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շնորհակալություն է հայտնում “Slaq.am” լրատվական կայքին` դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների խնդիրները վեր բարձրացնելու, “Lorinews.com” կայքին` “Օգնել կարող ենք ամենքս” նախաձեռնության համար:

ԿԻՍՎԵԼ