Տուժած ոլորտների ցանկը թարմացվել է. Նոր դիմումները կընդունվեն հունիսի 6-ից

Կառավարության որոշմամբ՝ ընդլայնվել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառման շրջանակը, ներառելով հետևյալ ոլորտները.

  • Մանածագործական արտադրատեսակների արտադրություն.
  • փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն, բացի կահույքից.
  • թղթի և թղթե արտադրատեսակների արտադրություն.
  • ռետինե և պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն.
  • համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն.
  • էլեկտրական սարքավորանքի արտադրություն.
  • ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն.
  • համակարգիչների, անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգում.
  • ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն:

Ծրագրին կարելի է դիմել հունիսի 6-ից dimum.ssa.am կայքի միջոցով, ընտրելով համապատասխան՝ 8-րդ ծրագիրը:

ԿԻՍՎԵԼ