«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը

Նախագիծ

Նախագիծը մշակվել է նպատակ ունենալով ևս մեկ հավելյալ հնարավորություն տալու սոցփաթեթի շահառուներին` կանխիկացնելու, իրենց այլ հաշվին մուտքագրելու կամ այլ հաշվի փոխանցելու նախորդ տարիներից իրենց սոցփաթեթի հաշիվներում կուտակված գումարները` տարերային աղետների, համաճարակների և հանրապետությունում արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացման ժամանակահատվածում և դրանից հետո` մինչև դրան հաջորդող երրորդ ամսվա վերջին աշխատանքային օրը:
Նախագիծը սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ:

Աշխատանքի և զբաղվածության
վարչություն
Հեռ. (055)565364

ԿԻՍՎԵԼ