Գեմաֆին Գասպարյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանն իր դիմումի համաձայն  ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բարձր է գնահատում պարոն Գասպարյանի  ներդրումը սոցիալական պաշտպանության` հատկապես տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ոլորտում, ինչպես նաև՝ արտակարգ դրության պայմաններում առավել խոցելի սոցիալական աջակցության համակարգման հարցում։
Շնորհակալություն ենք հայտնում պարոն Գասպարյանին արդյունավետ համագործակցության համար և մաղթում հաջողություններ նոր ոլորտներում։

ԿԻՍՎԵԼ