Աշխատանքային գրքույկների հավաքագրման աշխատանքների ժամկետը լրացել է

Աշխատանքային գրքույկները Սոցիալական ապահովության ծառայություն ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը լրացել է: Հիշեցնենք, որ այն սահմանված էր մինչև 2020թ. հունվարի 1-ը:

Չնայած իրականացրած իրազեկման աշխատանքներին, այնուհանդերձ, ոչ բոլոր գործատուներն են կատարել իրենց մոտ վարվող աշխատանքային գրքույկները Ծառայություն ներկայացնելու պարտավորությունը:

Գործընթացն ավարտին հասցնելու նպատակով՝ նախատեսվում է համապատասխան օրենսդրական փոփոխությամբ երկարաձգել աշխատանքային գրքույկների հավաքագրման և տեսաներածման աշխատանքների ժամկետը:

 

ԿԻՍՎԵԼ