Տեղի կունենա հանրապետությունում կանանց հարցերով խորհրդի առաջին նիստը

Հարգելի գործընկերներ

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019 թվականի   նոյեմբերի 21-ի N 1740 – Ա որոշումը՝ հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհրդի առաջին նիստին, որը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին, Կառավարական տուն 1 հասցեում:

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ

 

 

Տ. Ավինյան – ՀՀ փոխվարչապետ (խորհրդի նախագահ)

 

Զ. Բաթոյան – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

 

Ն. Զոհրաբյան – ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

Ս. Գրիգորյան  – ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր (համաձայնությամբ)

 

Հ. Դանիելյան  – ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատ­գա­մա­վոր (համաձայնությամբ)

 

Շ. Իսայան – ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր (համաձայնությամբ)

 

Ա. Աբրոյան – ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

 

Ա. Անափիոսյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

 

Ա. Ապիտոնյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

Ա. Ավանեսյան – ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

Գ. Բալայան – ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

 

Ք. Գրիգորյան – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

Ն. Մարգարյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

Վ. Մովսիսյան – ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ

 

Վ. Տերտերյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Հ. Սարգսյան – Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)

 

Լ. Երեմյան – ՀՀ նախագահի օգնական (համաձայնությամբ)

 

Գ. Գևորգյան – ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

 

Ս. Սիմոնյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի տեղակալ

 

Ն. Փիրումյան – ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)

 

Հ. Պետրոսյան – ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի միջազգային կապերի, հասարակայնության հետ կապերի և զարգացման ծրագրերի բաժնի պետ (համաձայնությամբ)

 

Տ. Աղաբեկյան

 

– «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարա­կա­կան կազմակերպության ծրագրերի ղեկավար (համաձայնությամբ)

 

Կ. Գրիգորյան – «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմա­կեր­պու­թյան նախագահ (համաձայնությամբ)

 

Հ. Գևորգյան

 

– «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմա­կեր­պության ծրագրերի համակարգող (համաձայնությամբ)

 

Մ. Զադոյան – «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության իրավաբան փորձագետ (համաձայնությամբ)

 

Ք. Հովհաննիսյան

 

– «ՕՔՍԵՋԵՆ» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիﬓադրամի գենդերային հավա­սա­րու­թյան  և կանանց իրավազորման ծրագրերի ղեկավար (համա­ձայ­նու­թյամբ)

 

Ն. Մարգարյան – «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմա­կեր­պության ծրագրերի տնօրեն (համաձայնությամբ)

 

Գ. Շահնազարյան – «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմա­կերպության  համանախագահ (համաձայնությամբ)

 

Ժ. Անդրեասյան – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (խորհրդի քարտուղար):

 

ՕՐԱԿԱՐԳ

 

Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհրդի նիստի

«10. դեկտեմբերի  2019թ.,  ժ. 14:00

                 Կառավարական տուն 1, նիստերի դահլիճ

 1. Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհրդի գործառույթների շրջանակի ներկայացում

     զեկուցող՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի

     նախարար Զ. Բաթոյան

2. Միավորված ազգերի կազմակերպության Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովում Հայաստանի համանախագահությանն առնչվող հարցերի ներկայացում

զեկուցող՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժ. Անդրեասյան

 3. Կանանց իրավունքների պաշտպանության մարտահրավերների ներկայացում

զեկուցող՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմա­կերպության  համանախագահ Գ. Շահնազարյան

 

ԿԻՍՎԵԼ