Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Քորնել Իոնեսկուի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Քորնել Իոնեսկուի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Բաթոյանը նշել է, որ երկու երկրների միջև ակտիվացող համագործակցությունը՝ հատկապես կրթության և մշակույթի ոլորտներում շատ ոգևորիչ է: Նա հույս է հայտնել, որ համագործակցության հնարավորություններ կստեղծվեն նաև սոցիալական պաշտպանության ոլորտում:

ՀՀ-ում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուն նշել է, որ հայ-ռումինական կապերն ավանդաբար եղել են շատ ջերմ, որին մշտապես նպաստել է Ռումինիայի հայկական համայնքը: Նա տեղեկացրել է, որ Ռումինիայի սենատը 2019 թ. սեպտեմբերի 18-ին միաձայն ընդունել է հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը, ինչը հատկապես ընդգծում է հայ-ռումինական հարաբերությունների բարձր մակարդակը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայելու, որպեսզի Հայաստանի և Ռումինիայի կառավարությունների միջև՝ հատկապես սոցիալական պաշտապունթյան  բնագավառում հաստատվի սերտ համագործակցություն:

Զարուհի Բաթոյանն իր հերթին հավաստիացրել է, որ ի դեմս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, դեսպան Իոնեսկուն ունի աջակիցների և գործընկերներ:

ԿԻՍՎԵԼ