Լուծվում է ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիների կենսաթոշակի խնդիրը

ՀՀ կառավարության հոկտեմբերի 17-ի նիստում հավանության է արժանացել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը, որով կկարգավորվեն կենսաթոշակային ապահովության բնագավառում միության անդամ պետությունների քաղաքացիների կենսաթոշակային ապահովության իրավունքներին առնչվող հարաբերությունները:

Համաձայնագրի նախագծով նախատեսվում է, որ`

  1. ԵՏՄ անդամ պետությունում աշխատած (աշխատանքային ստաժ ձեռք բերած) անձի  կենսաթոշակային իրավունքները ձևավորվում և իրականացվում են տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ անկախ տվյալ պետությունում բնակվելու հանգամանքից,
  2. կենսաթոշակն արտահանվելու է. յուրաքանչյուր պետություն հաշվարկելու և վճարելու է իր տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժի համար իր օրենսդրությամբ սահմանված կարգով` անկախ այն հանգամանքից, թե Համաձայնագրի նախագծի անդամ որ պետությունում է բնակվում անձը,
  3. Համաձայնագրով կենսաթոշակ նշանակվելու և վճարվելու է այն ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի համար, իսկ մինչև Համաձայնագրի նախագիծն ուժի մեջ մտնելը ձեռք բերված աշխատանքային ստաժի համար շարունակվելու է կիրառվել 1992 թվականի մարտի 13-ի համաձայնագիրը:

Համաձայնագիրը ստորագրվելու է 2019 թվականի վերջին:

 

 

ԿԻՍՎԵԼ