Նուբարաշենում բացվել է Տարեցների խնամքի ցերեկային կենտրոն

Այսուհետ, Նուբարաշեն համայնքում կգործի Տարեցների խնամքի ցերեկային կենտրոն, որը կարող է սպասարկել մինչև 50-60 տարեցի։ Կենտրոնը ստեղծվել է Առնովիլի քաղաքապետարանի, Նուբարաշեն վարչական շրջանի և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ։

«Մենք անընդհատ փորձում ենք տարբեր համայնքներում խթանել, օգնել, օժանդակել, պատվիրակել որոշակի ծառայություններ, որպեսզի տարեցները ինքնակրթության կամ հետաքրքրությունների տեսակետից տեղ ունենան զբաղվելու։ Եվ այս տեսանկյունից շատ կարևոր է «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության գործունեությունը։ Հույս ունեմ, որ մի քանի տարվա ընթացքում ամբողջ հանրապետությունում կունենանք սոցիալական ծառայությունների մեծ ու զարգացած ցանց»,– կենտրոնի բացման արարողության ժամանակ ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը։

Նշենք, որ ներկայում կենտրոնում խնամք են ստանում 25 տարեց, ովքեր ակտիվորեն մասնակցում են կենտրոնում գործող բազմաբնույթ խմբակներին: Նրանց համար կազմակերպվում են նաև տարատեսակ էքսկուրսիաներ՝ ծանոթանալու համար հայրենի բնությանն ու մշակութային արժեքներին:

 

ԿԻՍՎԵԼ