«Հայաստանի Հանրապետության 2019-2023 թվականների զբաղվածության ռազմավարությունը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ
Հավելված
Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության 2019-2023թթ. զբաղվածության ռազմավարությունը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի արդյունքում ակնկալվում է զբաղվածության խթանման միջոցով աշխատող աղքատների թվաքանակի կրճատում, աշխատանքի վարձատրության համակարգի արդիականացում, աշխատանքային իրավունքի ինստիտուտի հետևողական կայացում` ուղղված աշխատողների պաշտպանվածության վստահելիության մակարդակի բարձրացմանն ու ամրապնդմանը: Միաժամանակ նախատեսվում է, որ կհաջողվի կրճատել ոչ ֆորմալ զբաղվածությունը, կապահովվի աշխատանքի շուկայում աշխատուժի առաջարկի և պահանջարկի հավասարակշռության հնարավորինս բարձր մակարդակ, կկրճատվի բնակչության շրջանում գործազրկությունը, կապահովվի անձի համար արժանապատիվ աշխատանքի երաշխիքներ։

Նախագիծը ներկայացվել է շահագրգիռ մարմիններ՝ կարծիքի:

Նախագիծը տեղադրված է նաև Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հետևյալ հղումով՝

https://www.e-draft.am/projects/1860/about

Աշխատանքի և զբաղվածության
վարչություն
Հեռ. 010565354

ԿԻՍՎԵԼ