Հայրենական պատերազմի 30 վետերաններ առողջարանային անվճար բուժում կստանան

Հայրենական մեծ պատերազմի 30 մասնակցի առողջարանային բուժման անվճար  ուղեգրեր կտրամադրվի: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում:

Ուղեգրերի ձեռքբերման համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացվի 4․320․000 դրամ։

Որոշումը կայացվել է՝ կարևորելով վետերանների սոցիալական պաշտպանության, նրանց հանգստի և առողջության վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ նրանց ունեցած վաստակը։

Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ և լրացումներ։

ԿԻՍՎԵԼ