«Նորքի տուն-ինտերնատում» սկսվել են առանձին հարկաբաժնի վերանորոգման աշխատանքները

«Նորքի տուն-ինտերնատը» շուտով կունենա վերանորոգված առանձին հարկաբաժին՝ նախատեսված անկողնային հիվանդ 30 տարեցների համար:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը  և հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանն այցելել են «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ` ծանոթանալու սկսված վերանորոգման աշխատանքներին:

Հարկաբաժինը նախատեսված է լինելու տուն-ինտերնատում խնամվող 30 անձանց համար: Վերանորոգումից հետո հարկաբաժնում լինելու է մոտ 15 սենյակ` առանձին կոմունալ հարմարություններով:

Տուն-ինտերնատի տնօրեն Արթուր Մելքոնյանը նշել է, որ վերանորոգման աշխատանքները նախատեսում են ավարտել սեպտեմբերին:

Նախարարի առաջին տեղակալը և վարչության պետը շրջել են նաև մյուս հարկաբաժիններով, այցելել տարեցներին,  ծանոթացել նրանց առօրյային և կենսապայմաններին:

Այցի ընթացքում նախարարի առաջին տեղակալին ներկայացվել է խոհանոցի և պահեստի սանիտարահիգիենիկ պայմանները, մթերքների ժամկետները:

Տուն-ինտերնատ կատարած այցի ավարտին նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը և Արթուր Կեսոյանը ներկա են եղել տարեցների կողմից պատրաստվող ներկայացման փորձերին, որը նվիրված է լինելու Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:

 

ԿԻՍՎԵԼ