Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվո վճարը կրկնապատկվեց

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը, որի համաձայն 2019 թ. օգոստոսի 1-ից Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվո վճարը կկրկնապատկվի՝ կազմելով 100.000 դրամ:

Նախագծի մշակման նպատակը Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացնելն է։ Որոշումը վերաբերում է 397 մարդու:

Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում, իսկ անհրաժեշտ լրացուցիչ միջոցները՝ 47.6 մլն դրամը կֆինանսավովի առկա տնտեսումների հաշվին։

Արդյունքում 2019 թ. պետական բյուջեից 397 անձի պատվովճարի համար կհատկացվի շուրջ 286 մլն դրամ։

Նշենք, որ «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վետերանները ստանում են ամենամսյա պատվո վճար, որի չափը սահմանում է կառավարությունը:

2015 թվականի մայիսի 1-ից վետերանների ամենամսյա պատվովճարը 50,000 դրամ էր։

 

 

 

ԿԻՍՎԵԼ