Գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող անձանց ընտանիքները չեն զրկվի նպաստից

ՀՀ կառավարությունը փոփոխություններ է արել ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման մեջ, որը թույլ կտա գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող անձանց ընտանիքներին չզրկվել  սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու հնարավորությունից:

Կատարված փոփոխությունների համաձայն՝  ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման համար օգտագործվող բնութագրիչները կլրացվեն նոր «գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձ» սոցիալական խմբով և կսահմանվեն դրա կիրառման առանձնահատկությունները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել է, որ որոշումը կարևոր է նաև աշխատանքային հարաբերությունների կարգավորման իմաստով, որովհետև բարենպաստ պայմաններ է ստեղծում աշխատանքային  իրավունքների պաշտպանության, ինչպես նաև կենսաթոշակի անցնելու դեպքում աշխատանքային ստաժի հաշվարկման համար:

ԿԻՍՎԵԼ