Հաշմանդամության գնահատման համակարգն ամբողջությամբ փոփոխման ենթակա է, նոր մոդելն արդեն մշակված է. Զարուհի Բաթոյան

Զինվորական պարտականությունները կատարելիս հաշմանդամություն ստացած զինվորները հաճախ դժգոհում են սոցիալական հանձնաժողովներից, որոնք, երբեմն, հաշմանդամություն խումբ տրամադրելիս առաջնորդվել են սուբյեկտիվ մոտեցումներով. այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը:

Նրա մոտ կային փաստաթղթեր, որոնց համաձայն Արմավիրի մարզի բնակիչ Գագիկ Ապարյանը 2013 թվականին զինծառայության ընթացքում մարտական հերթափոխի ժամանակ վնասվածքներ է ստացել: «Զինվորներին տեղափոխող մեքենան շուռ է եկել և զինվորը ստացել է ծանր գլխուղեղային վնասվածք, նույն  թվականին դիմել են հաշմանդամության կարգ ստանալու համար և չնայած զինվորի գլխում տեղադրված թիթեղի առկայությանը, լսողության, տեսողության ու շնչառական խնդիրներին, նրան զինվորական  հաշմանդամության կարգ տրամադրվել է միայն 4 տարի անց 2017 թվականին»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ փաստորեն զինվորը նույն խնդիրն ունեցել է 4 տարի առաջ, բայց չի կարողացել օգտվել զինհաշմանդամության  կարգի տրամադրող օգնություններից և հարցրեց. «Կարո՞ղ ենք վստահ լինել, որ այս վատ պրակտիկան անցյալում է և հնարավոր է զինվորի ընտանիքը դիմի նոր փորձաքննության և պարզվի, որ նա պետք է ստանար զինհաշմանդամության կարգ դեռևս 2013 թվականից, և արդյոք հնարավո՞ր է դիտարկել նրան փոխհատուցելու հարցը»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ գործող ընթացակարգերով դեռևս 2018 թվականի վերջին ստեղծվել է անկախ հանձնաժողով նախարարության կազմում: «Դա երրորդ օղակն է` բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի որոշումները քննելու համար է ստեղծվել:

Աղբյուրը՝  tert.am

ԿԻՍՎԵԼ