Հայտարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնման ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ պայմանագիր կնքելու գործընթացը սկսելու վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սկսել է բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնման ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ պայմանագիր կնքելու  գործընթացը:

Բժշկասոցիալական վերականգնման և հոգեկան առողջության վերականգնման ծառայություններ մատուցող կազմակերպությունները կարող են դիմել և ընդգրկվել վերոնշյալ կազմակերպությունների ցանկում: Ցանկում ներառված Կազմակերպութjունը ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ ցանկից` իր գրավոր դիմումի համաձայն։

  1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

«Հոգեկան առողջության վերականգնման» ծառայություններ մատուցող կենտրոնի գործունեության համար անհրաժեշտ է՝ 

  1. Հոգեկան խնդիրներ ունեցող անձանց համար հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական վերականգնման ծառայություններ մատուցելու իրավասության լիցենզիայի առկայություն։
  2. Պայմանագրի կնքման համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող առնվազն երեք տարվա հոգեբուժական ծառայություններ մատուցելու (ամբուլատոր կամ ստացիոնար) մասնագիտական փորձառություն:
  3. Հոգեկան խնդիրներ ունեցող անձանց հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական վերականգնման ծառայություններ մատուցող բազմամասնագիտական թիմ (հոգեբույժ, հոգեբան, ինտերնիստ և այլն), որը կիրականացնի դեղորայքային կոմպլեքս բուժում, հոգեբանական օգնություն, ռելաքսացիայի սեանսներ` դեղաբույսերի կիրառման եղանակով, բուժիչ վերականգնողական մերսում, ֆիզիոթերապիա, գործիքային զննում և այլն։
  4. Հոգեկան խնդիրներ ունեցող անձանց հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական վերականգնման ծառայությունները ստացիոնար պայմաններում ապահովելու հնարավորություն։
  5. Մատչելի շենքային պայմաններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժման, այլ ծառայություններից օգտվելու համար։
  6. Կենտրոնում ծառայություն ստացած անձանց վերաբերյալ տվյալները էլեկտրոնային տեղեկատվական համակարգ մուտքագրելու հնարավորություն:
  7. Պայմանագրով ստանձնած պարտավորություններն առանց կանխավճարի կատարելու հնարավորություն:

 

«Բժշկասոցիալական վերականգնման» ծառայություններ մատուցող կենտրոնի  (այսուհետ՝ Կենտրոն) գործունեության համար անհրաժեշտ է՝ 

  1. Բժշկասոցիալական վերականգնման, պրոթեզավորվող հիվանդների նախա և հետ պրոթեզավորման օրթոպեդիկ բուժում (վիրահատական և ոչ վիրահատական եղանակներով) իրականացնելու ծառայություններ մատուցելու իրավասության լիցենզիայի առկայություն։
  2. Պայմանագրի կնքման համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող առնվազն երեք տարվա (ստացիոնար) մասնագիտական փորձառություն:
  3. Բժշկասոցիալական վերականգնման ծառայություններ մատուցող բազմամասնագիտական թիմ (վնասվածքաբան-օրթոպեդ, սրտաբան, նյարդաբան, էնդոկրինոլոգ, անոթաբան, էրգոթերապիստ, հոգեբան, սոցիալական աշխատող, վերականգնողաբան, պրոթեզիստ, սրտաբան, նյարդաբան, էնդոկրինոլոգ, անոթաբան, էրգոթերապիստ, հոգեբան, սոցիալական աշխատող, վերականգնողաբան այլն), որը կիրականացնի նախա և հետ պրոթեզավորման օրթոպեդիկ բուժում՝ վիրահատական և ոչ վիրահատական եղանակներով, այդ թվում անդամահատված վերջույթին պրոթեզի հարմարեցում, կլինիկո-լաբորատոր և գործիքային  ախտորոշիչ հետազոտություններ, դեղորայքային, ֆիզիոթերապևտիկ բուժում, բուժական մերսում, կինեզոթերապիա, կենցաղային և ինքնասպասարկման  հմտությունների ուսուցում, հաշմանդամություն ունեցող անձանց առողջության վերականգնում, ինքնուրույն և անկախ կյանք վարելու հմտությունների ձևավորում և այլն։
  4. Բժշկասոցիալական վերականգնման ծառայությունները ստացիոնար պայմաններում ապահովելու հնարավորություն։
  5. Մատչելի շենքային պայմաններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժման, այլ ծառայություններից օգտվելու համար։
  6. Կենտրոնում ծառայություն ստացած անձանց վերաբերյալ տվյալները էլեկտրոնային տեղեկատվական համակարգ մուտքագրելու հնարավորություն:
  7. Պայմանագրով ստանձնած պարտավորություններն առանց կանխավճարի կատարելու հնարավորություն:
  8. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Ծառայություններ մատուցող Կազմակերպությունը Նախարարություն է ներկայացնում պայմանագրի կնքման կամահայտնության վերաբերյալ Նախարարություն հասցեագրած գրությունը և հետևյալ փաստաթղթերը`

  1. Դիմում,
  2. ծառայություններ մատուցելու իրավասության լիցենզիա,
  3. տեղեկանք-հայտարարագիր Կազմակերպության նախկին աշխատանքային գործունեության մասին, որում ներառված է տեղեկատվություն պայմաննագրի կնքնման համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող առնվազն երեք տարվա մասնագիտական փորձառության վերաբերյալ:
  4. տեղեկանք-հայտարարագիր՝
  • համապատասխան մասնագետների առկայության վերաբերյալ,
  • Կազմակերպության կողմից սպասարկումն իրականացնելու վայրի մատչելի շենքային պայմաններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժման և այլ ծառայություններից օգտվելու համար,
  • Կազմակերպությունն ունի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ստանձնած պարտավորություններն առանց կանխավճարի կատարելու համար,
  1. այլ տեղեկատվություն (Կազմակերպության ցանկությամբ):

Վերոհիշյալ փաստաթղթերը պետք է վավերացված լինեն Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կամ այլ իրավասու ներկայացուցչի ստորագրությամբ և կնիքով (կնիքի առկայության դեպքում): Կազմակերպությունը փաստաթղթերը Նախարարություն է ներկայացնում առձեռն կամ պատվիրված նամակ ուղարկելու միջոցով (փոստային կապի միջոցով), կամ առցանց (էլեկտրոնային) եղանակով` ուղարկելով Նախարարության պաշտոնական էլեկտրոնային փոստին՝ info@mlsa.am, մինչև սույն թվականի փետրվարի 15-ը:

Կազմակերպության կողմից սահմանված պահանջներին չհամապատասխանող, ոչ հավաստի կամ թերի փաստաթղթեր կամ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում Նախարարությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է Կազմակերպությանը, որը երեք աշխատանքային օրվա ընթացքում Նախարարություն է ներկայացնում շտկված փաստաթղթերը: Երեք աշխատանքային օրվա ընթացքում շտկված փաստաթղթերը Նախարարություն չներկայացնելու դեպքում, Կազմակերպությունը Պայմանագիր կնքելու համար կրկին կարող է դիմել երկու ամիս հետո:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԳԻՆԸ

Կազմակերպությունը կարող է հայտ ներկայացնել մեկ կամ մի քանի տեսակ ծառայություններ տրամադրելու համար:

Հ/Հ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ԱՆՎԱՆՈՒՄԸ ԱՐԺԵՔԸ

(ՀՀ դրամ)

ՔԱՆԱԿԸ
«Բժշկասոցիալական վերականգնման» ծառայություններ  
1. Նախա և հետ պրոթեզավորվող հիվանդների օրթոպեդիկ բուժում` վիրահատական միջամտությամբ 5767500  

25

2. Օրթոպեդիկ բուժում` ոչ վիրահատական եղանակով 1370000 10
3. Վերականգնողական բուժօգնություն 20700000 90                                                         90                                                             90
«Հոգեկան առողջության վերականգնման» ծառայություններ  
4. Հոգեկան առողջության վերականգնում ցերեկային ստացիոնարի պայմաններում 1377600 14
5. Սուր հոգեկան խանգարումների բուժում 393600 2
6. Հոգեկան առողջության վերականգնում ստացիոնարի պայմաններում 15481400 62

Վերը նշված գները պետության կողմից փոխհատուցվող գներն են:

ԿԻՍՎԵԼ