Հայտարարություն պետական հավաստագրերի հիման վրա աջակցող սարքեր (միջոցներ) տրամադրող կազմակերպությունների որակավորման գործընթացը սկսելու վերաբերյալ

Հայտարարություն պետական հավաստագրերի հիման վրա աջակցող սարքեր (միջոցներ) տրամադրող կազմակերպությունների որակավորման գործընթացը սկսելու վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում սկսվել է աջակցող միջոցներ տրամադրող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի որակավորման գործընթացը: Որակավորման գործընթացն իրականացվում է համաձայն ՀՀ կառավարության սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշման և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2017 թվականի հոկտեմբերի 16-ի N 121-Ա/1 հրամանի դրույթների:

Որակավորման գործընթացն իրականացվում է Նախարարի վերը նշված հրամանով ստեղծված մշտապես գործող որակավորման հանձնաժողովի կողմից, որը բացում, գնահատում և որակավորման չափանիշները հավաստող փաստաթղթերի հիման վրա տալիս է եզրակացություն Կազմակերպության որակավորված լինելու կամ որակավորում չանցնելու վերաբերյալ: Որակավորման գործընթացին մասնակցելու դիմում-հայտ ներկայացրած Կազմակերպությունները (նրանց ներկայացուցիչները) կարող են ներկա գտնվել դիմում-հայտերի բացման և գնահատման նիստերին, ծանոթանալ նիստերի արձանագրություններին: Կազմակերպությունը կարող է ցանկացած ժամանակ դիմել և որակավորվելու դեպքում ներառվել որակավորված Կազմակերպությունների ցանկում: Ցանկում ներառված (որակավորված) Կազմակերպութjունը ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ ցանկից` իր գրավոր դիմումի համաձայն։

  1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Աջակցող միջոցներ տրամադրելու նպատակով իրականացվող որակավորման գործընթացին մասնակցելու համար կարող է դիմել այն Կազմակերպությունը, որը բավարարում է հետևյալ պահանջներին՝

1) ունի որակավորման ընթացակարգին մասնակցելու համար դիմում-հայտը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա մասնագիտական փորձառություն: Մասնագիտական փորձառություն է համարվում բժշկական սարքերի, սարքավորումների կամ պրոթեզաօրթոպեդիկ կամ վերականգնողական պարագաների կամ վերականգնման տեխնիկական միջոցների ձեռքբերման և տրամադրման կամ դեղատնային գործունեությամբ զբաղվելու փորձառությունը,

2) Երևանում գործելու դեպքում` ունի սպասարկման կետ կամ ներկայացուցչություն Երևան քաղաքին ոչ սահմանակից առնվազն մեկ մարզում,

3) ունի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ՝ Պայմանագրով ստանձնած պարտավորությունները առանց կանխավճարի կատարելու համար,

4) ունի աշխատանքային ռեսուրսներ՝ շահառուներին սպասարկելու և ծառայություն ստացած անձանց վերաբերյալ տվյալները Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման տեղեկատվական համակարգ մուտքագրելու համար համապատասխան մասնագետներ, լսողական սարք տրամադրող կազմակերպություններ՝ նաև համապատասխան մասնագետ՝ շահառուի կարիքին համարժեք լսողական սարք տրամադրելու և հարմարեցնելու համար, իսկ վերին և ստորին վերջույթների պրոթեզների և օրթեզների պատրաստման համար առնվազն մեկ տարվա մասնագիտական փորձառություն ունեցող կամ մասնագիտական վերապատրաստում անցած մասնագետներ,

5) ունի Պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ (համակարգչային տեխնիկա) և մատչելի շենքային պայմաններ տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց սպասարկումն իրականացնելու համար, ներառյալ անարգել մուտք Կազմակերպության շենք և սպասարկման սրահ` մուտքի զրոյական մակարդակ կամ Հայաստանի Հանարպետության քաղաքաշինական նորմերին համապատասխան կառուցված թեքահարթակ, իսկ դրանց անհնարինության դեպքում համապատասխան անվտանգ տեխնիկական սարքավորումներ` վերելակ, բարձրացնող մեխանիզմներ և սպասարկման սրահում տեղաշարժվելու համար խոչընդոտների բացակայություն,

6) Կազմակերպության կողմից ներկրվող՝ պետական հավաստագրերի հիման վրա տրամադրվող աջակցող միջոցները (այդ թվում նաև աջակցող միջոցների դետալներ և մասեր) պետք է համապատասխանեն միջազգային կամ միջպետական կամ եվրոպական ստանդարտներին և ունենան այդ ստանդարտների համպատասխանության հավաստագիր կամ հայտարարագիր: Նախարարության համար ընդունելի է համարվում վերը նշված ստանդարտների համապատասխանության այն հավաստագիրը կամ հայտարարագիրը, որը ճանաչված է ԱՊՀ երկրներում, կամ դրան կից կազմակերպությունը ներկայացրել է փորձարկում անցնելու վերաբերյալ արձանագրություն կամ կազմակերպության կողմից ներկայացվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից տրված միջազգային կամ միջպետական կամ եվրոպական ստանդարտներին համապատասխանելու վերաբերյալ համապատասխան հավաստագիր կամ հայտարարագիր:

  1. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Աջակցող միջոց տրամադրելու համար Կազմակերպությունն Նախարարություն է ներկայացնում որակավորում անցնելու կամահայտնության վերաբերյալ Նախարարություն հասցեագրած գրությունը և հետևյալ փաստաթղթերը`

  1. դիմում-հայտ`համաձայն Ձև 1-ի,
  2. տեղեկանք-հայտարարագիր Կազմակերպության նախկին աշխատանքային գործունեության մասին, որում ներառված է տեղեկատվություն որակավորման ընթացակարգին մասնակցելու համար դիմում-հայտը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա մասնագիտական փորձառության վերաբերյալ:
  3. տեղեկանք-հայտարարագիր՝
  • ա. լսողական սարքեր տրամադրելու դեպքում` դրանք տեղադրելու և հարմարեցնելու համապատասխան փորձառություն ունեցող մասնագետի առկայության վերաբերյալ,
  • բ. մյուս աջակցող միջոցներ տրամադրելու դեպքում՝ համապատասխան մասնագետ-խորհրդատուի առկայության վերաբերյալ,
  1. վերին և ստորին վերջույթների պրոթեզների և օրթեզների պատրաստման համար առնվազն մեկ տարվա մասնագիտական փորձառություն ունեցող կամ մասնագիտական վերապատրաստում անցած մասնագետներ ունենալու փաստը հավաստող փաստաթուղթ,
  2. տեղեկանք-հայտարարագիր Կազմակերպության կողմից սպասարկումն իրականացնելու վայրի մատչելի շենքային պայմաններ ունենալու վերաբերյալ, որում ներառված է տեղեկատվություն տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման նպատակով իրականացված աշխատանքների մասին, ներառյալ անարգել մուտք Կազմակերպության շենք և սպասարկման սրահ` մուտքի զրոյական մակարդակ կամ թեքահարթակ` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական նորմերին համապատասխան, իսկ դրանց անհնարինության դեպքում համապատասխան անվտանգ տեխնիկական սարքավորումներ` վերելակ, բարձրացնող մեխանիզմներ և սպասարկման սրահում տեղաշարժվելու համար խոչընդոտների բացակայություն,
  3. տեղեկանք-հայտարարագիր այն մասին, որ Կազմակերպությունն ունի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ստանձնած պարտավորություններն առանց կանխավճարի կատարելու համար,
  4. տեղեկատվություն պետական հավաստագրերի հիման վրա տրամադրվող՝ հայտարարությամբ ներկայացված Նվազագույն պահանջներին համապատասխանող Պարագաների վերաբերյալ (դրանց անվանումները, ապրանքանիշը, մոդելը, տեխնիկական նկարագրությունները, լուսանկարները, գները, միջազգային կամ միջպետական կամ եվրոպական ստանդարտների համպատասխանության հավաստագրի կամ հայտարարագրի պատճենը և այլ տեղեկատվություն)՝ համաձայն Ձև 2-ի,
  5. այլ տեղեկատվություն (Կազմակերպության ցանկությամբ):

Վերոհիշյալ փաստաթղթերը պետք է վավերացված լինեն Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կամ այլ իրավասու ներկայացուցչի ստորագրությամբ և կնիքով (կնիքի առկայության դեպքում):

Կազմակերպությունը որակավորում անցնելու կամահայտնության վերաբերյալ գրությունը և վերը նշված փաստաթղթերը Նախարարություն է ներկայացնում առձեռն կամ պատվիրված նամակ ուղարկելու միջոցով (փոստային կապի միջոցով), կամ առցանց (էլեկտրոնային) եղանակով` ուղարկելով Նախարարության պաշտոնական էլեկտրոնային փոստին՝ info@mlsa.am:

Կազմակերպության կողմից սահմանված պահանջներին չհամապատասխանող, ոչ հավաստի կամ թերի փաստաթղթեր կամ տեղեկատվություն ներկայացվելու դեպքում Նախարարությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է Կազմակերպությանը, որը երեք աշխատանքային օրվա ընթացքում Նախարարություն է ներկայացնում շտկված փաստաթղթերը: Երեք աշխատանքային օրվա ընթացքում շտկված փաստաթղթերը Նախարարություն չներկայացնելու դեպքում, Կազմակերպությունը Պայմանագիր կնքելու համար կրկին կարող է դիմել երկու ամիս հետո:

  • ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԳԻՆԸ

Կազմակերպությունը կարող է հայտ ներկայացնել մեկ կամ մի քանի տեսակ աջակցող միջոցներ տրամադրելու համար: 2020թ. նախատեսված է տրամադրել 95 տեսակ աջակցող միջոց (89-95 տեսակի աջակցող միջոները տրամադրվելու են 2020 թվականի հունիսի 1-ից հետո)` հետևյալ միավորի արժեքներով.

Հ/Հ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՉԱՓԻ ՄԻԱՎՈՐ ՄԻԱՎՈՐԻ ԳԻՆԸ (ՀՀ ԴՐԱՄ)
1. Դաստակի կոսմետիկ պրոթեզ հատ 242000
2. Նախաբազկի  ձգողական  պրոթեզ հատ 530000
3. Բազկի  ձգողական  պրոթեզ հատ 960000
4. Նախաբազկի  կոսմետիկ  պրոթեզ հատ 458000
5. Բազկի  կոսմետիկ  պրոթեզ հատ 778000
6. Բազկի  միոպրոթեզ հատ 2545000
7. Նախաբազկի  միոպրոթեզ հատ 1975000
8. Ուսի էկզարտիկ պրոթեզ հատ 558000
9. Թաթի պրոթեզ՝ ըստ Լիս Ֆրանկի հատ 170000
10. Թաթի պրոթեզ՝ ըստ Շոպարի հատ 245000
11. Սրունքի էնդոսկելիտար  մոդուլյար պրոթեզ հատ 558000
12. Սրունքի էկզոսկելիտար ոչ մոդուլյար պրոթեզ հատ 385000
13. Սրունքի էնդոսկելիտար  մոդուլյար պրոթեզ սիլիկոնե  լայներով հատ 1165000
14. Սրունքի  էկզոսկելիտար պրոթեզ  կաշվից հատ 300000
15. Սրունքի  էնդոսկելիտար  պրոթեզ կաշվից ընդունիչով հատ 409000
16. Սրունքի  էկզոսկելիտար պրոթեզ մանժետով հատ 535000
17. Սրունքի պրոթեզ ըստ Պիրոգովի և Սայմի հատ 290000
18. Ծնկահոդի էկզարտիկ պրոթեզ հատ 1160000
19. Ազդրի էնդոսկելիտար պրոթեզ կաշվից ընդունիչով հատ 565000
20. Ազդրի էնդոսկելիտար  պրոթեզ կաշվից, շինայով հատ 598000
21. Ազդրի էկզոսկելիտար  պրոթեզ կաշվից հատ 565000
22. Ազդրի էնդոսկելիտար մոդուլյար պրոթեզ հատ 1010000
23. Ազդրի էնդոսկելիտար մոդուլյար պրոթեզ լրացուցիչ (ISNI) ներդիրով հատ 1045000
24. Ազդրի էնդոսկելիտար  մոդուլյար պրոթեզ սիլիկոնե լայներով հատ 1795000
25. Կոնք-ազդրի էկզարտիկ պրոթեզ հատ 1275000
26. Սրունքի  էկզոսկելիտար  պրոթեզ նստատեղի հենարանով` կաշվից հատ 399000
27. Ազդրի բուժամարզական պրոթեզ լամինացիայով հատ 639000
28. Սրունքի բուժամարզական պրոթեզ լամինացիայով հատ 310000
29. Ակնագնդի (աչքի) պրոթեզներ հատ 70000
30. Կրծքագեղձի էկզոպրոթեզներ հատ 27000
31. Պրոթեզի կոշիկ զույգ 13500
32. Ճաճանչ-դաստակային օրթեզ առանց հոդի, պլաստիկից հատ 30000
33. Արմնկային օրթեզ առանց հոդի, պլաստիկից հատ 38000
34. Արմնկային օրթեզ հոդով, պլաստիկից հատ 80000
35. Սրունք-թաթային օրթեզ առանց հոդի, պլաստիկից(AFO) հատ 40000
36. Սրունք թաթային օրթեզ առանց հոդի, լամինացիայով(AF) հատ 116000
37. Ծնկան հոդի օրթեզ առանց հոդի պլաստիկից(KO) հատ 50000
38. Ամբողջ ոտքի օրթեզ առանց հոդի պլաստիկից հատ 70000
39. Սրունք-թաթային օրթեզ հոդով պլաստիկից(AFO) հատ 110000
40. Սրունք-թաթային օրթեզ հոդով, լամինացիայով(AFO) հատ 100000
41. Ծնկան հոդի օրթեզ հոդով, պլաստիկից (KO) հատ 160000
42. Ծնկան հոդի օրթեզ հոդով, լամինացիայով (KO) հատ 187000
43.  Ամբողջ ոտքի օրթեզ հոդով, կաշվից հատ 289000
44. Ամբողջ ոտքի օրթեզ հոդով, պլաստիկից հատ 230000
45. Ամբողջ ոտքի օրթեզ հոդով, լամինացիայով հատ 324000
46. Սրունքի օրթոպրոթեզ կաշվից հատ 177000
47. Սրունքի օրթոպրոթեզ պլաստիկից հատ 236000
48. Սրունքի օրթոպրոթեզ լամինացիայով հատ 250000
49. Ազդրի օրթոպրոթեզ կաշվից հատ 325000
50. Ազդրի օրթոպրոթեզ պլաստիկից հատ 300000
51. Ազդրի օրթոպրոթեզ լամինացիայով հատ 430000
52. Պարանոցի օրթեզ` սեղմիրան (CO) հատ 40000
53. Պարանոցա-կրծքային օրթեզ` սեղմիրան (CTO) հատ 100000
54. Պարանոցա-կրծքա-գոտկային օրթեզ` սեղմիրան (CTLO) հատ 150000
55. Գլխի օրթեզ (helmet) հատ 40000
56. Ծուռ թաթի օրթեզ ծալված հատ 30000
57. Այովա բրես հատ 55000
58. Օրթեզ պատելայից ծանրություն կրող PTB հատ 80000
59. Գիշերային կորսետ երփեղկանի գերշտկումով հատ 100000
60. Կրծքա-գոտկա-սրբանային օրթեզ` սեղմիրան (TLSO) հատ 140000
61. Գոտկա-սրբանային օրթեզ` սեղմիրան (LSO) հատ 130000
62. Կոնք-ազդրային օրթեզ առանց հոդի, պլաստիկից հատ 50000
63. Կրկնակի կաղապարով օրթեզ` սեղմիրան (TLSO) հատ 170000
64. Ոտնաթաթի կամարները, կրունկի դիրքը և վալգուսային դեֆորմացիայի շտկող օրթեզ (UCBL) հատ 14000
65. Օրթեզի կոշիկներ զույգ 18500
66. Սեղմիրան փափուկ հատ 16000
67. Սեղմիրան կիսակոշտ հատ 18000
68. Ռեկլինատոր հատ 8000
69. Աճուկային աղեկապ հատ 8000
70. Որովայնի աղեկապ հատ 13000
71. Օրթպեդիկ կոշիկներ զույգ 18500
72. Թևատակի հենակ հատ 6500
73. Արմնկային հենակ հատ 4500
74.  Ձեռնափայտ սովորական հատ 3000
75. «Սպիտակ ձեռնափայտ» տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար հատ 7000
76. Քայլակ սովորական հատ 17000
77. Քայլակ /մանկական ուղեղային կաթվածով  անձանց համար/ հատ 86000
78. Ծնկակալեր հատ 6000
79. Բրդյա-բամբակյա գուլպաներ հատ 2700
80. Սիլիկոնե գուլպաներ հատ 26000
81. Փոքր տրամաչափի սայլակներ հատ 46000
82. Լսողական սարքերի անհատական ներդիրներ հատ 10000
83. Ձայնաստեղծ սարք հատ 345000
84. Ձայնաստեղծ պրոթեզ հատ 345000
85. Անվասայլակ սովորական հատ 95000
86. Անվասայլակ /մանկական ուղեղային կաթված, գերգիրություն և արտահայտված սկոլիոզ ունեցող անձանց համար/ հատ 120000
87. 12-29 տարեկան անձանց հատ 80000
88. 30 տարեկան և ավելի բարձր տարիքի՝

հաշմանդամություն ունեցող, 65 տարին լրացած անձանց

հատ 30000
89. Լար հատ 50000
90. Միկրոֆոնի ֆիլտր հատ 15500
91. Կոճ հատ 38000
92. Վերալիցքավորող մարտկոց հատ 120000
93. Մագնիս հատ 17000
94. Ծրագրավորում հատ 25000
95. Լոգարանի աթոռ հատ 20000

Վերը նշված գները պետության կողմից փոխհատուցվող գներն են: Եթե կազմակերպության կողմից վերը նշված աջակցող միջոցների համար սահմանվում են ավելի բարձր գներ, քան պետության կողմից փոխհատուցվող գներն են, ապա աջակցող միջոցներ ստանալու իրավունք ունեցող անձինք կարող են փոխհատուցել գների տարբերությունը:

  1. ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

Որակավորված կազմակերպությունների կողմից տրամադրվում են այնպիսի աջակցող միջոցներ, որոնք բավարարում են հետևյալ Նվազագույն պահանջներին: Կազմակերպությունը կարող է տրամադրել Նվազագույն պահանջներից տարբերվող՝ ավելի որակյալ` գնային արժեքով ավելի բարձր կամ Նվազագույն պահանջները գերազանցողը տեխնիկական նկարագրեր ունեցող աջակցող միջոցներ:

Կազմակերպությունը նույնիսկ աջակցող միջոցը ստանալու իրավունք ունեցող անձի ցանկությամբ չի կարող տրամադրվել այնպիսի աջակցող միջոց, որը չի համապատասխանում հաստատված Նվազագույն պահանջներին: Կազմակերպության և Նախարարության միջև կնքվում է պայմանագիր աջակցող միջոցներ տրամադրելու մասին համաձայն պայմանագրի օրինակելի ձևի:

Պայմանագրերը կնքվում են անժամկետ։

Կազմակերպությունը կարող է յուրաքանչյուր պահ լուծել պայմանագիրը եթե մարված են պայմանագրով նախատեսված պարտավորությունները (երաշխիքային սպասարկումը), կամ եթե այդ պարտավորությունները Կազմակերպությունը, օրենսդրությամբ սահմանված կարգով, փոխանցել է այլ կազմակերպությանը, որը նույնպես բավարարում  է  ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի պահանջներին:

Որակավորման գործընթացի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.mlsa.am/?p=19743:

ԿԻՍՎԵԼ