2018թ. դեկտեմբեր ամսին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից ստացվել է 1408 դիմում

2018 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 1408 դիմում, որից 1119-ը գրավոր է, 289-ը՝ բանավոր:

Նշված դիմումներից 946-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիներից, իսկ 294 քաղաքացի դիմել է ինֆո-տեղեկատվական կենտրոն ընդունարան: Ընդհանուր առմամբ դեկտեմբեր ամսվա ընթացքում նախարարություն է այցելել 671 քաղաքացի:

Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել պետական նպաստների 131 (13%), աշխատանք տրամադրելու 129 (13%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 116 (12%), կենսաթոշակի նշանակման և վերանայման 109 (11%), բնակարան հատկացնելու 87 (9%), ավանդի փոխհատուցման 54 (6%) և պրոթեզաօրթոպեդիկ պարագաների 40 (4%) վերաբերյալ դիմումները:

Ներկայացված բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել պետական նպաստների 74 (26%), դիմումի ընթացքի ճշգրտման 65 (22%), ավանդի փոխհատուցման 38 (13%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 30 (10%), կենսաթոշակի նշանակման ու վերանայման 28 (10%), աշխատանք տրամադրելու 12 (4%) և պրոթեզաօրթոպեդիկ պարագաների 8 (3%) վերաբերյալ դիմումները:

Պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 1081 դիմումի: Պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 949 (88%)-ը պարզաբանվել է, 86 (8%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 34-ը (3%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 12-ին (1%) տրվել է մերժողական պատասխան:

Դեկտեմբեր ամսվա ընթացքում  կայացել է նախարարի տեղակալների հինգ ընդունելություն, որին մասնակցել է վեց քաղաքացի։

Հաշվետու ժամանակահատվածում նախարարի և աշխատակազմի ղեկավարի մոտ ընդունելություն չի կայացել:

 

 

 

ԿԻՍՎԵԼ