Իմ փոքրիկ բարեկամներ

Սրտանց շնորհավորում եմ ձեզ` երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով:
Ձեր անկեղծությամբ և անմիջականությամբ դուք ջերմացնում եք մարդկանց սրտերը`  հրճվանքի և գոհունակության պահեր պարգևելով ձեր ծնողներին, տատիկներին ու պապիկներին:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, երեխաների խնդիրներով զբաղվող բոլոր մարմիններն անում են հնարավորը` երեխաների սոցիալական իրավունքները պաշտպանելու, առողջ, կրթված և ազատ սերունդ ունենալու համար, քանզի դուք եք մեր   հաջողությունների և ձեռքբերումների անմիջական շարունակողը, մեր երկրի ապագան:
Այսօր բազմաթիվ ծրագրեր են իրականացվում` լուծելու ինչպես ընտանիքներում ապրող, այնպես էլ պետական հաստատություններում խնամվող երեխաների խնդիրները, ստեղծվում են պայմաններ, որոնք հնարավորություն կտան ձեզ` ձևավորվել որպես հասարակության լիիրավ անդամներ, կնպաստեն ձեր ինքնադրսևորմանն ու կայացմանը:
Փորձենք մեզ տրված հնարավորություններն օգտագործել այնպես, որ ձեր յուրաքանչյուր օրը լինի բազմազան ու գունագեղ, գորովանքով   ու քնքշանքով լի:
Սիրելիներս, մեկ անգամ ևս շնորհավորում եմ ամառային ջերմ և ուրախ տոնի կապակցությամբ և մաղթում, որ մանկության Ձեր մոլորակում անկեղծ ժպիտն ու սերը  հարատևեն:

Մխիթար Մնացականյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

ԿԻՍՎԵԼ