Եթե իսկապես ուզում ենք ապրել նոր Հայաստանում, չենք կարող ընտրողաբար տրամադրել ծառայությունները․ Զարուհի Բաթոյան

International Conference ‘Leaving No One Behind’

Հոկտեմբերի 31-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մեկնարկել է «Սոցիալական պաշտպանության դերը կայուն զարգացման օրակարգում․ չանտեսելով ոչ ոքի Հայաստանում» խորագրով համաժողովը։ Այսօր՝ համաժողովի երկրորդ օրը, ելույթով հանդես է եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը։

Նախարարի տեղակալը նշել է տարբեր սոցիալական խմբերի անտեսված լինելու 5 պատճառները՝ խտրականություն, աղքատություն, վատ կառավարում, մարդու բնակության վայր, ցնցումների հանդեպ դիմակայունություն, և անդրադարձել դրանցից ամենակարևորին՝ խտրականությանը։

«Մենք այսօր ապրում ենք մի երկրումորտեղ մարդուն վիրավորելունրան թուլացնելու համար թիրախավորում են նրա առողջական վիճակըսեռըտարիքը կամ արտաքինըորտեղ միջավայրի և ծառայությունների անմատչելիությունը չի համարվում խտրականություն։ Մեզանումցավոքմարդուն աշխատանքից հեռացնելը նրա սեռական կողմնորոշման պատճառովկամ ՄԻԱՎ/ՁԻԱՀով ապրող մարդուն առողջապահական ծառայություններ չտրամադրելը օրինաչափ և նորմալ երևույթ է ընկալվում։ Մենք ապրում ենք մի երկրումորտեղ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի՝ համայնքում ապրելու իրավունքը միշտ դրվում է կասկածի տակ։ Սրանք լուրջ խնդիրներ ենորոնք մենք պետք է ճանաչենքհասկանանք և մտածենք դրանց լուծման ուղիների մասինեթե իսկապես չենք ուզում անտեսել ոչ ոքի։

International Conference ‘Leaving No One Behind’

Եթե իսկապես ուզում ենք ապրել նոր Հայաստանումչենք կարող ընտրողաբար տրամադրել ծառայություններըմենք պետք է դրանք տրամադրենք բոլոր այն քաղաքացիներինովքեր ունեն դրա կարիքը։ Եվ այդ ամենը պետք է անենք ոչ միայն մարդու իրավունքի պաշտպանությունից կամ մարդասիրությունից ելնելովայլ նաև այն պատճառովոր բոլորը պետք է իրենց ներուժը մեր երկրի զարգացմանը ծառայեցնելու հնարավորություն ունենան։ Մենք չենք կարող մեր քաղաքացիներին անտեսելու ճոխությունը թույլ տալ մեզորովհետև բոլորս ունենք միմյանց կարիքը»,- նշել է Զարուհի Բաթոյանը։

Բաթոյանի կարծիքով՝ ոլորտում բացթողումները շատ են, դժվարությունները պետք է հաղթահարել միասին՝ գերատեսչությունների, տեղական ու միջազգային կազմակերպությունների համատեղ ուժերով։  Նախարարի տեղակալը կարևորում է հատկապես սոցիալական աշխատողների ունեցած ներդրումը։

«Եթե սոցիալական ոլորտի մասնագետը չհավատա մարդու զարգացման հնարավորություններին, հավասար չվերաբերվի բոլորին, մենք լուրջ դժվարություններ կունենանք։ Պետք է կրթենք մեր մասնագետներին, հզորացնենք նրանց կարողությունները։ Եվ հույս ունեմ, որ այս համաժողովը ևս կնպաստի դրան»,- ընդգծել է պաշտոնյան։

«Սոցիալական պաշտպանության դերը կայուն զարգացման օրակարգում» խորագրով համաժողովը կշարունակվի նաև վաղը։ Համաժողովին մասնակցելու համար Հայաստան են եկել սոցիալական ոլորտի մասնագետներ և փորձագետներ աշխարհի առաջատար երկրներից։

Համաժողովի օրակարգում քննարկվել են նաև ընտանիքի և երեխաների վրա աղքատության ազդեցության մեղմացմանն ու մարդկային կապիտալի զարգացմանը վերաբերող հարցերը։

Քննարկումներից բացի այս օրերին կազմակերպվում են նաև  թեմատիկ ցուցահանդեսներ, այցելություններ սոցիալական ծառայությունների մատուցման տարբեր կենտրոններ։

ԿԻՍՎԵԼ