ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՒԲՍԻԴԻԱ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հասարակական կազմակերպություններին հրավիրում է բաց մրցույթի`  ՀՀ մարզերում բնակվող միայնակ տարեցներին և հաշմանդամներին տնային պայմաններում և խնամքի ցերեկային կենտրոններում սոցիալական սպասարկման ծառայություններ  մատուցելու համար:

Մրցույթին մասնակցելու համար, հավակնորդ հասարակական կազմակերպությունները  պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը,

  1. տվյալներ կազմակերպության գործունեության մասին /կցելով կազմակերպության կանոնադրությունը,  աշխատակիցների  կենսագրությունների և կրթության ու մասնագիտական որակավորման վկայականների պատճեների հետ միասին/,
  2. տեղեկանք կազմակերպության նախկինում իրականացրած նմանատիպ ծրագրերի մասին,
  3. շենքի սեփականության իրավունքի կամ վարձակալության պայմանագրի վկայականի պատճենը,
  4. ծրագրի իրականացման ժամկետը և շահառուների թիվը,
  5. ծրագրի բյուջե /ֆինանսավորման այլ աղբյուրների առկայությունը հավաստող տեղեկանքներ կամ նամակներ` ծրագրի շարունակությունը ապահովելու նպատակով/:

 

Մրցույթին մասնակցելու համար, հավակնորդ հասարակական կազմակերպությունները հայտերը պետք է ներկայացնեն հետևյալ հասցեով`

ք. Երևան, Կառավարական 3 շենք, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, մինչև ս/թ ապրիլի 30-ը, ժամը 18.00:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների համար կարող եք զանգահարել  52-17-61 հեռախոսահամարով:

ԿԻՍՎԵԼ