Քննարկվել է կուտակային կենսաթոշակային համակարգը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հուլիսի 11-ին հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին:

Քննարկման ընթացքում կազմակերպության անդամները ներկայացրել են այլ երկրներում ներդրված կուտակային կենսաթոշակային համակարգի առավելություններն ու բացթողումները, ինչպես նաև իրենց կողմից կատարված հետազոտությունների արդյունքները:

Նախարար Մանե Թանդիլյանն էլ իր հերթին խոսել է գործող կենսաթոշակային համակարգի և սպասվող փոփոխությունների մասին: Նա նշել է, որ գործընկերների կողմից տրամադրված տեղեկատվությունը հնարավորություն կտա կենսաթոշակային համակարգում իրականացվող բարեփոխումները դիտարկել մեկ այլ տեսանկյունից:

Հանդիպման ավարտին Համաշխարհային բանկի ներկայացուցիչները  պատրաստակամություն են հայտնել համապատասխան գիտելիքներով և գործիքակազմով աջակցելու  նախարարությանը, որպեսզի Հայաստանն ունենա արդյունավետ և բոլորի կողմից ընդունելի  կուտակային կենսաթոշակային համակարգ:

 

 

 

ԿԻՍՎԵԼ