ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է.

2007թ սեպտեմբերի 3-ին Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված «Օգնության ու վերականգնման երկարատև միջոցառումների ծրագիր. օգնություն Հայաստանի անապահով խմբերին» Համաձայնագրի «Օգնության սննդի բաշխում» ծրագրի շրջանակներում 2008թ. փետրվար-մարտ ամիսներին Երևան քաղաքում, ՀՀ Շիրակի, Լոռու մարզերի քաղաքային բնակավայրերում սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների միջոցով իրականացվել է պարենային աջակցության թիվ 72 ծրագիրը:

Ս.թ. սեպտեմբերի 17-ից Երևան քաղաքում, ՀՀ Շիրակի, Լոռու մարզերի քաղաքային բնակավայրերում սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների միջոցով կսկսվի պարենային աջակցության թիվ 73 ծրագրի պարենամթերքի բաշխման գործընթացը, որի ընթացքում շահառուներին կտրամադրվի 36.312 չափաբաժին պարենամթերք` 907.8 տոննա ցորենի ալյուր, 72.624 լիտր բուսական յուղ, 36.312 տոննա ոսպ: Մեկ չափաբաժնի պարունակությունը մարզերում` 25կգ ալյուր, 2 լիտր բուսական յուղ, 1կգ ոսպ, իսկ Երևան քաղաքում` 20կգ ալյուր, 2 լիտր բուսական յուղ, 1կգ ոսպ:

ԿԻՍՎԵԼ