Ապրիլ ամսին «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 7960 զանգ

2018 թվականի ապրիլին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 7960 զանգ:

Ստացված զանգերից 2167-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 1494-ը՝ ընտանիքի անապահովության, 269-ը՝ երեխայի խնամքի, 132-ը՝ երեխայի խնամքի նպաստի առցանց դիմումի ներկայացման, 801-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, 427-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի ներկայացման, 189-ը՝ մայրության նպաստի, 155 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին:

Քաղաքացիները զանգահարել են նաև  բժշկասոցիալական փորձաքննության (257), ավանդի փոխհատուցման (307) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:

Ապրիլ ամսին ստացվել է 82 բողոք, որից 9–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 9-ը՝ Սոցիալական աջակցության տարածքային բաժիններին, իսկ 64-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:

Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել:

 

ԿԻՍՎԵԼ