Սոցիալական փաթեթի շահառուների համար նույնականացման քարտի պահանջի ժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 1-ը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 12.04.2018թ. հերթական նիստում ընդունվել է որոշում համաձայն որի՝ սոցիալական փաթեթի շահառուների համար նույնականացման քարտեր ունենալու պահանջը կկիրառվի 2018թ. սեպտեմբերի 1-ից:

2018թ. հունվարի 1-ից սոցիալական փաթեթի ծառայություններից (այդ թվում` առողջապահական փաթեթի ծառայություններ) օգտվելու պարտադիր նախապայման էր հանդիսանում նույնականացման քարտի առկայությունը: Այն շահառուները, ովքեր սահմանված ժամկետում չէին ստացել նույնականացման քարտ, չէին կարողանում օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից, ինչպես նաև սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու հնարավորությունից:

Այդ իսկ պատճառով սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու պարտադիր նախապայման հանդիսացող նույնականացման քարտի առկայությունը սոցիալական փաթեթի շահառուների համար երկարաձգվել է մինչև 2018թ. սեպտեմբերի 1-ը:

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԿԻՍՎԵԼ