Կնքվել է փոխըմբռնման հուշագիր սոցիալական ծառայությունների որակի բարձրացման նպատակով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության, «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպության և «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության միջև կնքվել է քառակողմ Փոխըմբռնման հուշագիր։

Հուշագրի կողմերը ստանձնել են պարտավորություն՝ միավորել իրենց ջանքերը նպաստելու երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող սոցիալական ծառայությունների որակի բարձրացմանը, դրանց ոչ պետական կազմակերպություններին պատվիրակման գործընթացի բարելավմանը և դրանց ծախս-արդյունավետության բարձրացմանը:

Այդ նպատակով նախատեսված է ստեղծել ոլորտային փորձագիտական խումբ, որն օգտվելով նաև հուշագրի կողմերի մասնագիտական և մարդկային ներուժից, 2018թ. կլրամշակի այն բոլոր իրավական ակտերը, մեթոդական հիմքերը, որոնք վերաբերում են նշված խմբերին մատուցվող սոցիալական ծառայությունների նկարագրությանը, որակի չափորոշիչներին, պատվիրակման թափանցիկ գործընթացի կազմակերպմանը և ակնկալվող այլ արդյունքներին։

 

ԿԻՍՎԵԼ