Կբարձրանա ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների հասցեականությունը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 01.02.2018թ. հերթական նիստում  ընդունվել է ընտանիքների անապահովության գնահատման համակարգը կատարելագործելու և ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների (ընտանեկան, սոցիալական նպաստներ և հրատապ օգնություն) ծրագրերի արդյունավետությունը և հասցեականությունը մեծացնելու նպատակով համապատասխան որոշում:

Որոշման համաձայն  առաջարկվում է կիրառել ընտանիքի եկամուտը ճշտելու և ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանները հնարավորինս ճիշտ բնորոշելու վերաբերյալ այլընտրանքային տարբերակներ` ընտանիքի անդամների վարկային պատմության և խնայողական միջոցների մասին տեղեկատվություն ստանալու միջոցով:

Նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝  փոփոխությունները կօգնեն  կատարելագործել անապահովության գնահատման համակարգն ու բարձրացնել նպաստների տրամադրման հասցեականությունը:

 

 

 

 

ԿԻՍՎԵԼ