Նախարար Արտեմ Ասատրյանի շնորհավորական ուղերձը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ  Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

Թող 2018 թվականը  լինի ընտանեկան երջանկության, մնայուն հաջողությունների և հաղթանակների տարի:  Թող գալիք տարում իրականանան Ձեր բոլոր նվիրական երազանքները, և  յուրաքանչյուր բացվող օր խինդ ու բարիք բերի Ձեր ընտանիքներին:

Անցնող տարվա ընթացքում սոցիալական պաշտպանության ոլորտում նախաձեռնվեցին մի շարք նոր ծրագրեր և իրականացվեցին միջոցառումներ` ուղղված սոցիալական ծառայություններն առավել թիրախավորված և մեր քաղաքացիների համար մատչելի դարձնելուն: Վստահ եմ, որ  գալիք տարին իր հետ կբերի նոր զարգացումներ և ձեռքբերումներ՝ ի նպաստ մեր երկրի սոցիալական վիճակի կայունացման:

Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորելով գալիք տոների առթիվ` մաղթում եմ Ձեզ ամուր առողջություն, արևշատություն, ընտանեկան բարեկեցություն, մեր երկրի սահմաններին՝ խաղաղություն:

 

 

 

 

 

ԿԻՍՎԵԼ