Տնային պայմաններում սպասարկվող տարեցներին ամանորյա անակնկալներ են մատուցվել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնը մի խումբ աշակերտների և ուսանողների աջակցությամբ ամանորյա տոներին ընդառաջ անակնկալներ է մատուցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ շահառուների համար:

Դեկտեմբերի 26-ին թիվ 112 ավագ դպրոցի ավարտական դպրոցի աշակերտները սննդի ամանորյա փաթեթներ են հանձնել շահառուներին: Երեխաների այցելությունը մեծ ուրախություն և ժպիտներ է պարգևել տարեցներին:

Դեկտեմբերի 27-ին Երևանի Պետական Համալսարանի «Սոցիալական աշխատանք» բաժնի ուսանողներից կազմված խումբը տոնական նվերներ է հանձնել կենտրոնի կողմից սպասարկվող տարեցներին, ինչը ևս մեծ ոգևորությամբ է ընդունվել կենտրոնի շահառուների կողմից:

 

Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնը կարևորում է մշտական կապը սերունդների միջև՝ պարբերաբար կազմակերպելով նմանատիպ միջոցառումներ և պարգևելով շահառուներին ուրախություն և հոգատար վերաբերմունք:

ԿԻՍՎԵԼ