Օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացի կասեցման ժամկետը երկարաձգվել է

ՀՀ կառավարությունը հավանություն է արժանացրել օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացի կասեցման ժամկետի երկարաձգման անհրաժեշտության մասին որոշման նախագծին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ Հայաստանում օտարերկրյա վարձու աշխատողների գերակշիռ մասը` շուրջ 63 տոկոսն ունեն բարձրագույն, հետբուհական կրթական մակարդակ:

«Տնտեսության կայուն զարգացման առումով էապես կարևորվում է ՀՀ աշխատաշուկայում բարձր որակավորում ունեցող օտարերկրացիների ներգրավման անհրաժեշտությունն առանց լրացուցիչ խոչընդոտների, եթե հաշվի առնենք նաև երկրում ձևավորված ցածր աշխատավարձերի պայմաններում բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման օբյեկտիվ դժվարությունները»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանում օտարերկրյա վարձու աշխատողների թվաքանակը 4586 անձ է, որը կազմում է ընդհանուր զբաղվածների թվաքանակի ընդաﬔնը 0.43 տոկոսը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է, թե ինչու է աﬔն տարի երկարաձգվում կասեցման գործընթացը: Ի պատասխան, նախարարր նշել է, որ կասեցումը սահմանվել է ﬔկ տարով:

«Դա պայմանավորված է նրանով, որ ընթացակարգերը, որոնցով տրամադրվում էին թույլտվությունները, ենթադրում էին բավականին ﬔծ վարչարարություն: Հաշվի առնելով, որ այդ թիվը ﬔծ տեսակարար կշիռ չի կազմում, առաջարկեցինք կասեցնել գործընթացը ﬕնչև համապարփակ լուծուﬓեր ստանալը և դրա անհրաժեշտություն առավել առարկայական ունենալը», – պարզաբանել է Արտեմ Ասատրյանը:

 

ԿԻՍՎԵԼ