Տրվել է Երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխումների ընթացքի ուսումնասիրության մեկնարկը

Դեկտեմբերի 19-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը, որպես ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և MEASUR Evaluation ծրագրի կողմից իրականացվող «Երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխումները մշտադիտարկելու, ուսումնասիրելու և վերհանված խնդիրներին արձագանքելու բնագավառում կառավարության կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում ձևավորված Երկրի հիմնական թիմի համակարգող, հայտարարել է Երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխումների ընթացքի ուսումնասիրության մեկնարկը։

Ողջունելով մասնակցիներին ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի ներկյացուցչության ղեկավար տիկին Դեբորա Գիսերը, կարևորել է նախաձեռնությունը ԱՄՆ կառավարության կյանքի դժվար իրավիճակներում գտնվող երեխաներին աջակցության միջոցառումների ծրագրի (Action Plan on Children in Adversity APCA)(2012) հիման վրա զարգացման ծրագրերի մշակման, ԱՄՆ կառավարության միջազգային օգնության ուղղվածության պլանավորման տեսանկյունից։

MEASUR Evaluation ծրագրի խորհրդատու Հասմիկ Ղուկասյանը մասնակիցներին ներկայացրել է ուսումնասիրության գործիքը և գնահատման մեթոդաբանությունը։ Ծրագրի մասնակից նախարարությունների ներկայացուցիչները ներկայացրել են համապատասխան ոլորտներում երեխայի խնամքի և պաշտպանությանն առնչվող բարեփոխումների անցած ուղու և իրականացվղո նախաձեռնությւոնների մասին, ինչը գնահատում իրականացնողներին հնարավորություն կտա տեղեկացված պատասխանելու գործիքում ներառված հարցադրումներին։

Գնահատման գործիքը հնարավորություն է տալիս երեխայի խնամքի և պաշտպանությանոլորտի բարեփոխումները դիտարկել ՄԱԿ-ի այլընտրանքային խնամքի ուղեցույցի ուղենիշներին համահունչ՝ ուսումնասիրելով առակ օրենսդրական դաշտը, ծառայությունների ու համապատասխան մասնագետների առկայությունը, հատկացված ֆինանսավորումը, տեղեկատվության փոխանակումը և հանրային իրազեկվածությունը ընտանիքից երեխաների առանց անհրաժեշտության բաժանումը կանխարգելելու, հաստատությունների վերակազմավորման, ընտանիքների վերամիավորման, խնամակալության, խնամատարության և որդեգրման, ինչպես նաև երեխաներին ուղեկցվող անկախ ապրելակերպի ծառայությունների տրամադրման բաղադրիչների վերաբերյալ։

Միջոցառմանը ներկա էին ծրագրի շրջանակում ձևավորված Երկրի հիմնական թիմի անդամները՝ ՀՀ ԱՍՀՆ, ՀՀ ԿԳՆ, ՀՀ առողջապահության և արդարադատության, տարածքային կառավարման և զարգացման նախարարություններից, Հույսի Կամուրջ ՀԿ և ՀՕՖ Երեխաների աջակցության կենտրոնից, ՅՈՒՍԵՖից և ԱՄՆ ՄԶԳ-ից։

 

 

 

ԿԻՍՎԵԼ