Իջևան քաղաքում աշխատանք փնտրողներին ներկայացվել են թափուր աշխատատեղեր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ 2017 թ. դեկտեմբերի 15-ին  Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղի է ունեցել աշխատանքի տոնավաճառ:

Տոնավաճառին մասնակցել են տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 28 գործատուներ, որոնց կողմից ներկայացվել են շուրջ 57 թափուր աշխատատեղեր: Միջոցառման ընթացքում աշխատանք փնտրողները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Իջևան քաղաքի աշխատաշուկային, ինչպես նաև պետության կողմից առաջարկվող զբաղվածության ծրագրերին, որոնք ապահովում են աշխատանք գտնելու հնարավորություններ:

Տավուշի մարզում 2017թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 5,5 հազար մարդ: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 85.3%-ը:

Մարզում բարձր է գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 62.8%-ը կամ 3 հազար մարդ: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 32%-ը երիտասարդ է, 4.1%-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ:

Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 430 աշխատանք փնտրող: Իջևան քաղաքում 2017թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 2 հազար մարդ, գործազուրկների թվաքանակը՝ 1,9 հազար մարդ:

Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 163 աշխատանք փնտրող:

 

ԿԻՍՎԵԼ