ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այսուհետ քաղաքացիներին սոցիալական քարտեր կտրամադրի անմիջապես` ներկայանալու պահին

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այսուհետ քաղաքացիներին սոցիալական քարտեր կտրամադրի անմիջապես` ներկայանալու պահին: Քաղաքացին անձը հաստատող փաստաթղթով ներկայանալով «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն` հաշված րոպեների ընթացքում կստանա իր սոցիալական քարտը: Կարճ ժամանակ հետո քաղաքացիների արագ սպասարկման կետեր կբացվեն նաև այլ վայրերում: Նախատեսվում է, որ դրանք կլինեն բանկերում, մաքսային մարմինների քաղաքացիների սպասարկման վայրերում և այլն:
«Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի կողմից ներդրված նոր համակարգը էապես հեշտացնում է սոցիալական ապահովության քարտ ստանալու ընթացակարգը` այն մոտեցնելով և հարմարեցնելով քաղաքացուն:
«Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի հասցեն է` Կ.Ուլնեցու 68: Հեռախոսներ` 24-75-02, 24-75-32, 24-75-62:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
«Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն

ԿԻՍՎԵԼ