Տեղի կունենա «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկում

2017թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդակցությունների դահլիճում տեղի կունենա «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի, ինչպես նաև հարակից այլ օրենքների՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի հանրային քննարկումը:

 

ԿԻՍՎԵԼ