Հայաստանում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման ուղղությամբ զգալի քայլեր են իրականացվում

Հայաստանում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման ուղղությամբ զգալի քայլեր են իրականացվում: Դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքներին պարզապես նպաստ տալու մոտեցուﬕց անցում է կատարվում կոնկրետ կարիքի գնահատմանը և դրան համապատասխան, օգնության տրամադրմանը:

«Ընտանիքների անապահովությունը գնահատելիս հաշվի է առնվում բազմաթիվ ցուցանիշներ: Սոցիալական աշխատողի կողﬕց տնային այցելության ընթացքում շատ բան է պարզվում, խնդիրներն են վերհանվում: Հստակեցվում է տվյալ անձի կամ ընտանիքի անդաﬓերի աշխատելու ունակությունը, ցանկությունը, կարողությունը, հոգեբանական վիճակը: Այսինքն` սոցիալական աշխատողը գնահատում է աղքատության մակարդակը, դրանց տալիս ձևակերպուﬓեր, որից հետո սկսվում համապատասխան աջակցման աշխատանքը»,- «Արﬔնպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը:

Տրամադրվող աջակցությունը կարող է տարբեր լինել` առողջապահական ծառայություններ, կրթական ծրագրեր, հոգեբանական ծառայություն, խնամք, աշխատանքի տեղավորում և այլն: Հայաստանում ներկայում հաշվառվում է մոտ 1000-ից ավելի սոցիալական աշխատող: Աստղիկ Մինասյանի տեղեկացմամբ, պետական մարﬕններում աշխատում է մոտ 700 աշխատող, ﬓացածը հասարակական կազմակերպություններում են: Շրջանառության ﬔջ է դրվել «Սոցիալական աշխատանքի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայում ՀՀ կառավարությունում է: Օրենքի նախագիծը մշակվել է «Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ:

Ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը նշեց, որ այդ օրենքի նախագիծն ուղղված է սոցիալական աշխատողների մասնագետների որակի բարձրացմանը: «Մարդիկ կարիքի ﬔջ են և կուզենան ստանալ որակյալ ծառայություն: Դրա համար ընտանիքում մուտքը, նրանց հետո աշխատելու մոտեցումը, գործի վարումը պետք է լինի գրագետ, և այդ դեպքում դժվարին իրավիճակում հայտնվածները ոչ թե կդիմադրեն, այլ կգնան համագործակցության»,-ասաց Միրա Անտոնյանը:

Նրա խոսքով, նոր օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել կրթական չափանիշներ, որոնց պետք է համապատասխանեն սոցիալական աշխատողները: Սոցիալական ծառայությունները ձևավորվել են ավելի վաղ, քան կրթական բաղադրիչի ներդրուﬓ էր: Հետևաբար` համակարգում կան մարդիկ, որոնք բանիմաց են, փորձ ունեն, սակայն գործի նկատմամբ մոտեցուﬓ է տարբեր, աշխատանքն անում են այլ տեսանկյունից:

Նոյեմբերի 4-ը սոցիալական աշխատողի օրն է: Հայաստանի կառավարությունը 2009թ.-ի հունվարի 22-ի նիստում որոշում էր կայացրել, ըստ որի` տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքի համապատասխան, Հայաստանում նոյեմբերի 4-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր: Սոցիալական աշխատանքն անցել է երկար ճանապարհ, որի ընթացքում պարզորոշ են դարձել դրա նպատակներն ու խնդիրները: 1988թ.-ի երկրաշարժից հետո աղետյալներին ցուցաբերվեց ոչ ﬕայն նյութական, այլև հոգեկան աջակցություն: Սրա հիման վրա 2 տարի անց ձևավորվեց սոցիալական աշխատող հասկացությունը:

Սկզբնական շրջանում նրանք համարվում էին անհատի հասարակական իրավիճակի բարելավմանը և նրա առջև ծառացած սոցիալական խնդիրների լուծմանն աջակցող գործունեությունն իրականացնողներ: Այժմ սոցիալական աշխատողներ համարվում են այն անձինք, ում գործունեությունն ուղղված է խոցելի խմբերի խնդիրների կարգավորմանը, լուծմանը, նրանց հասարակության ﬔջ ինտեգրման հնարավորությունների զարգացմանն ու դրանց ընդլայնմանը:

Աղբյուրը՝ armenpress.am

 

 

 

 

ԿԻՍՎԵԼ