Կենսաթոշակների նշանակման և վճարման կարգում կատարվել են փոփոխություններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 19.10.2017թ. հերթական նիստում ընդունվել է կենսաթոշակների նշանակման և վճարման կարգում փոփոխություններ սահմանող կառավարության որոշումը:

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի դրույթների կիրարկումն ապահովելու նպատակով որոշմամբ նախատեսվում է.

  1. ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին, առաջին խմբի հաշմանդամին և հոգեբուժական հաստատությունում բուժվող անձին կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև այլ անձ` ներկայացնելով նաև իր անձը հաստատող փաստաթուղթը, դիմումը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու մասին կենսաթոշակ նշանակելու համար դիմող անձի գրավոր համաձայնությունը կամ հոգեբուժական հաստատության կամ ռազմական ուսումնական հաստատության ղեկավարի վավերացրած լիազորագիրը
  2. կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է նաև, եթե կենսաթոշակի գործում հայտնաբերվել է կեղծ (ոչ հավաստի) փաստաթուղթ կամ լրացուցիչ փաստաթուղթ (տեղեկատվություն): Ընդ որում, ավել վճարված կենսաթոշակի գումարը հաշվարկվում է կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթի հիման վրա կենսաթոշակը հաշվարկելու (վերահաշվարկելու) օրվանից (հստակեցվել է կենսաթոշակի գումարը վերահաշվարկելու ժամկետները).
  3. սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին ավել վճարված կենսաթոշակի գումարները կարող են հետ գանձվել, եթե առկա է անձի գրավոր դիմումը (համաձայնությունը), իսկ եթե բացակայում է անձի գրավոր համաձայնությունը, ապա այդ գումարները բռնագանձվում են դատական կարգով.
  4. կալանավորված անձին օրենքով կենսաթոշակ նշանակվում ու վճարվում է, ինչպես նաև նա բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվում քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձի համար սահմանված կանոնների համաձայն (սահմանվել է կալանավորված անձին կենսաթոշակ նշանակելու ու վճարելու կարգը):

Որոշմամբ առաջարկվում է, որ հաշվարկ-կարգադրությունը ձևավորվում և պահպանվում է էլեկտրոնային եղանակով:

Միաժամանակ, հստակեցվում է, որ բնօրինակ փաստաթղթերը պահպանվում են այն տարածքային բաժնում, որտեղ ներկայացվել է դիմումը (հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2017թ. հունվարի 1-ից կենսաթոշակի իրավունքը իրացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացվել ցանկացած տարածքային բաժին` անկախ կենսաթոշակի գործը գտնվելու վայրից)։

Որոշմամբ լուծում է տրվել նաև իրավակիրառական պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների, մասնավորապես ներդրվել են մեխանիզմներ, որոնք ապահովում են`

ա. պրոբացիայի ծառայողի` օրենքով սահմանված կարգով երկարամայա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքն իրացնելը. սահմանվել է կենսաթոշակ նշանակող մարմինը (ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն), պրոբացիայի ծառայողի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը զինծառայության ստաժում հաշվառելու, զինծառայողի անձնական գործակիցը որոշելու կարգը,

բ. զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուի` «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով ձեռք բերած կենսաթոշակի իրավունքի իրացումը:

գ. ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի` օրենքով կենսաթոշակի իրավունքի իրացումը

Իրավակիրառական պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների լուծման նպատակով որոշմամբ առաջարկվում է նաև մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների և պաշտոնների ցանկը լրացնել մանկավարժի և կազմակերպչական գծով տնօրենի տեղակալի պաշտոններով, իսկ կազմակերպությունների ցանկը ի լրումն մանկապատանեկանի` մանկական, պատանեկան դպրոցով (մարզադպրոցով):

 

 

 

ԿԻՍՎԵԼ