Սեպտեմբեր ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից ստացվել է 762 դիմում

2017 թվականի սեպտեմբեր ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 762 դիմում, որից 601-ը գրավոր, 161-ը բանավոր:

Նշված դիմումներից 246-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիներից, իսկ 271 քաղաքացի դիմել է տեղեկատվական կենտրոն-ընդունարան: Ընդհանուր առմամբ սեպտեմբեր ամսվա ընթացքում նախարարություն է այցելել 517 քաղաքացի:

Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել պետական նպաստների 77 (13%),  հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 67 (11%), ավանդի փոխհատուցման 37 (6%), կենսաթոշակի նշանակման և վերանայման 32 (5%), պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տրամադրման 30 (5%), աշխատանք տրամադրելու 20 (3%) և բնակարան հատկացնելու 11 (2%) վերաբերյալ դիմումները:

Ներկայացված բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել պետական նպաստների 36 (22%), ավանդի փոխհատուցման 36 (22%), դիմումի ընթացքի ճշգրտման 32 (20%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 13 (8%)  և կենսաթոշակի նշանակման ու վերանայման 10 (6%)  վերաբերյալ դիմումները:

Պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 275 դիմումի: Պատասխաններն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 210 (76%)-ը պարզաբանվել է, 43 (16%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 12-ը (4%) վերահասցեագրվել է պետական այլ  մարմիններ, իսկ 10-ին (4%) տրվել է մերժողական պատասխան:

Սեպտեմբեր ամսվա ընթացքում նախարարի մոտ ընդունելություն չի կայացել: Փոխնախարարների մոտ կայացել է երկու ընդունելություն, որին մասնակցել է երկու քաղաքացի:

 

ԿԻՍՎԵԼ