ՀՀ կառավարությունը կաջակցի երիտասարդ մայրերին աշխատաշուկայում մրցունակ դառնալու հարցում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության  12.10.2017թ. հերթական նիստում հավանության է արժանել զբաղվածության նոր ծրագիրը, որով նախատեսվում է աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի աշխատանքային ունակությունների ու կարողությունների ձեռքբերման հնարավորությունների ընձեռնման նպատակով գործատուի մոտ կազմակերպել մինչև վեց ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում. երիտասարդ մայրերին,  մասնագիտական ուսուցում ստանալու ընթացքում կտրվի նաև 6-ամսյա կրթաթոշակ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

Պետությունը կվճարի  այն ձեռնարկությունների աշխատակիցներին, որոնք կհամաձայնեն ստանձնել այդ գործը: Նրանք աշխատավարձի 20 տոկոսի չափով հավելավճար կստանան։

Ծրագիրը նախատեսվում է սկսել  2018 թվականից:  Ծրագրի առաջին փուլում կընդգրկվի 100 կին:

 

 

ԿԻՍՎԵԼ