Աշխատանքի տոնավաճառ՝ Գյումրի քաղաքում

2017թ. հոկտեմբերի 3-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ,  Գյումրի քաղաքում տեղի է ունեցել աշխատանքի տոնավաճա:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցել են  տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող թվով 30 գործատուներ, որոնց կողմից ներկայացվել են  շուրջ 800 թափուր աշխատատեղեր: Ներկայացված թափուր աշխատատեղերից 180-ը առկա և 620-ը սպասվելիք աշխատատեղեր էին:

Աշխատանքի տոնավաճառն աշխատանք փնտրողներին, իրենց որակավորմանը համապատասխան աշխատանք գտնելու նպատակով, հնարավորություն տվեց միաժամանակ հանդիպել և անմիջապես կապեր հաստատել տարբեր գործատուների հետ, ինչպես նաև՝ ստանալ տեղեկատվություն տարածաշրջանի աշխատաշուկայի և զբաղվածության աջակցության պետական ծրագրերի վերաբերյալ, իսկ գործատուներին հնարավորություն տվեց իրենց մոտ առկա և սպասվող աշխատատեղերն արագ համալրելու նպատակով գտնել առաջարկվող աշխատանքների պահանջներին համապատասխան մասնագետներ:

Տոնավաճառի ընթացքում Զբաղվածության պետական գործակալության պետի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին Գյումրու տարածքային կենտրոնին կից գործող գործատուների խորհրդի անդամ և այլ թվով 9-ը գործատուներին՝ Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի հետ ակտիվ համագործակցելու համար:

ԿԻՍՎԵԼ