Սոցիալական աշխատանքի և դեպքի վարման հիմնախնդիրները՝ ոլորտի պատասխանատուների ուշադրության ներքո

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 29-ին մասնակցել է «Սոցիալական աշխատանքի և դեպքի վարման հիմնախնդիրները Հայաստանում» խորագրով աշխատաժողովին:

Աշխատաժողովի ընթացքում դեպք վարողները, սոցիալական աշխատողները և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ քննարկել են ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև հանդես եկել դրանց լուծման առաջարկներով:

Նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով ՝ այսօրվա միջոցառումը նպատակ ունի նախընթաց ժամանակահատվածում կատարված աշխատանքներն ի մի բերել, վեր հանված խնդիրները լուծել օրենսդրական նախաձեռնությունների, կազմակերպչական որոշակի միջոցառումների, համապատասխան ծրագրերի միջոցով:

«Երկրում ներդրվում է սոցիալական աշխատողի ինստիտուտը, որ շատ կարևոր է: Այն հիմնական դերակատարները, որոնք ոլորտում աշխատում են՝ գլխավոր պատասխանատուները, պրակտիկ սոցիալական աշխատողները այսօր առարակայական քննարկումներ են ունցել աշխատանքային խմբերում՝ դուրս բերելով այն բոլոր հարցերը, որոնք, ըստ իրենց, խոչընդոտում են սոցիալական աշխատանքի լիարժեք իրականացմանը: Վստահ եմ, որ քննարկումների արդյունքում մենք կունենանք այն բոլոր լուծումները, որոնք կխթանեն սոցիալական աշխատողի դեր բարձրացմանն ու ինստիտուտի լիարժեք կայացմանը»,-իր խոսքում նշել է նախարարը:

Մեկ անգամ ևս ընդգծելով սոցիալական աշխատողի դերի կարևորությունը սոցիալական պաշտպանության ոլորտում՝ նախարարը հավելել է, որ հենց սոցիալական աշխատողն է, որ պետք է գնահատի ընտանիքի բազմակողմանի կարիքները և ձևավորի կարիքներին համապատասխան սոցիալական ծառայությունների փաթեթ:

Միջոցառման ավարտին   մրցանականեր տրվեցին «Ամենաակտիվ մասնակից», «Ամենալավ առաջարկ», «Հեղափոխական միտք» անվանակարգերում:

Աշխատոժողովին ներկա էին նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, փոխքաղաքապետ Կամո Արեյանը, «Վորլդ Վիժն Հայաստանի» ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը, վարչական շրջանների ղեկավարներ, փոխմարզպետներ և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Վորլդ Վիժն Հայաստանի համատեղ ուժերով:

 

 

 

ԿԻՍՎԵԼ