Կայացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ սեպտեմբերի 29-ին կայացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:

Օրակարգի հաստատումից հետո նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանը ներկայացրել է «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը. «Որպես ազգային և միջազգային տնտեսության զարգացմանը նպաստող կարևորագույն ռեսուրս և քաղաքացիական ակտիվության դրսևորման հիմնարար տարր՝ կամավորական գործունեությունը և կամավոր աշխատանքը հստակ կարգավորված են աշխարհի մի շարք երկրներում»,-նշել է նախարարի տեղակալը և հավելել, որ օրենքի նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով նաև կամավորության վերաբերյալ միջազգային օրենսդրական կարգավորումները:

Նախագծի ներկայացմանը հաջորդել է քննարկում, որի ընթացքում խորհրդի անդամների կողմից հնչել են տարբեր հարցադրումներ, մտահոգություններ և առաջարկություններ:

Նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ նախարարությունը պատրաստ է շահագրգիռ բոլոր կողմերի հետ անցկացնել մասնագիտական քննարկումներ, եթե կան կոնկրետ առարկայական հարցադրումներ, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ: «Եթե բոլորս գտնում ենք, որ կարգավորոման անհրաժեշտություւն կա, իսկ կարգավորման անհրաժեշտություն իսկապես կա, ինչը փաստում եք նաև դուք, ապա նշանակում է, որ օրենքի անհրաժեշետություն ևս կա: Մեզ մնում է հասկանալ համատեղ ուժերով ինչն ենք կարգավորում և ինչպես»,-նշել է նախարար Ասատրյանը:

Այնուհետև «Արազա» ԲՀԿ նախագահ Թամարա Աբրահամյանը ներկայացրել է իրենց կազմակերպության կողմից իրականացված Կայուն զբաղվածության պետական ակտիվ ծրագրերի շրջանակում մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության գնահատման մասնակցային մոնիտորինգի զեկույցը:
Նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ զեկույցը մանրամասն կուսումնասիրվի, իսկ նախարարության մասնագետները կմասնակցեն զեկույցի հանրային քննարկումներին:

 

ԿԻՍՎԵԼ