Սոցիալական պաշտպանության ծրագրերով նախատեսված միանվագ դրամական վճարների համար կբացվեն երկու հատուկ բանկային հաշիվներ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների գումարները շահառուներին վճարելու կապակցությամբ առկա խնդիրները և գործընթացը մատչելի դարձնելու ուղղությամբ իրականացվող քայլերը՝ ՀՀ կառավարության 28.09.2017թ. հերթական նիստում հավանության է արժանացել երկու նոր հատուկ բանկային հաշիվներ բացելու առաջարկը՝

  • Միանվագ դրամական վճարների հաշիվ` ՀՀ պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների համար,
  • Սոցիալական ապահովության հաշիվ՝ ՀՀ պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակների, պարբերական բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների համար։

Նախագծով սահմանվում է, որ վերը նշված հաշիվներին կարող են մուտքագրվել բացառապես վերոնշյալ նպաստների և դրամական այլ վճարների գումարները։

 

 

 

ԿԻՍՎԵԼ