Տարեցներն այցելել են Գառնու տաճար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնը շարունակում է իր խնամյալների առօրյան դարձնել հագեցած ու հիշարժան: Պարբերաբար, իր մատուցած ծառայություններից օգտվողների համար կենտրոնը կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ՝ զբոսանքներ, այցելություններ թանգարաններ, թատրոններ, համերգներ, ինչպես նաև ակտիվ հանգիստ բնության գրկում:

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջանների բնակիչ սպասարկվողները սեպտեմբերին այցելել են Գեղարդի վանք և Գառնու հեթանոսական տաճար: Նրանք շրջել են Գեղարդի և Գառնու գեղատեսիլ վայրերում, կատարել՝ մոմավառություն: Օրվա վերջում հանգստացել են Գառնու ձորի գեղատեսիլ բնության գրկում: Այնուհետև, տարեցները բարձր տրամադրությամբ և դրական լիցքերով վերադարձել են Երևան:

Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնը իրականացնում է Երևան քաղաքում բնակվող տարեց և հաշմանդամություն ունեցող մոտ 1500 անձի տնային խնամքը: Կենտրոնի նպատակը տնային պայմաններում տարեց և հաշմանդամ անձանց սոցիալ-հոգեբանական, բժշկական օգնության և կենցաղային սպասարկման կազմակերպումն է, խնամքի իրականացումը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելը:

 

 

 

 

ԿԻՍՎԵԼ